Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Օսմանյան հարստության ու Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման Առաջին Գազիի երազները

14:25, Воскресенье, 17 Декабря, 2017 года
Օսմանյան հարստության ու Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման Առաջին Գազիի երազները

Ավանդազրույցն ասում է, թե նա մի անգամ գիշերում է սուրբ մարդու համարում ունեցող մի սուֆիստ կրոնավորի` Էդեբալիի տանը, որը նրա սենյակում Ղուրան է դնում: Դեռևս իսլամ չընդունած Օսմանը վերցնում է գիրքը և մի քանի էջ կարդալուց հետո այնպես է հափշտակվում, որ ամբողջ գիշեր շարունակում է ընթերցումը: Լուսադեմին քունը հաղթահարում է և երազում հրեշտակ է տեսնում, որը նրան ավետում է, թե նա և իր սերունդը փառքի ու պատիվների են արժանանալու: Արթնանալով` Օսմանն անմիջապես մահմեդականություն է ընդունում:

Տակավին պատանի Օսմանը սիրահարված է եղել Էդեբալիի դստերը` գեղեցկուհի Մալհուն խաթունին, որը հետո դառնում է նրա կինը: Ըստ ավանդազրույցի` Օսմանը ցանկացել է ամուսնանալ Էդեբալիի դստեր հետ, բայց աղջկա հայրը երկու տարի շարունակ համաձայնություն չի տվել: Եվ, ահա, 19-ամյա Օսմանը հոր` Էրթոգրուլի հետ ճանապարհորդության է մեկնում: Մի տեղ կանգ են առնում գիշերելու: Եվ Օսմանը երազում հետևյալն է տեսնում.

«Հոր կրծքից ծագում է լուսինը և իջնում է իր կրծքի վրա: Այնուհետև նրա պորտից ծառ է բսնում, որի ստվերը ծածկում է ամբողջ աշխարհը: Այդ ստվերի ներքո լեռներ էին տարածվում, և յուրաքանչյուր լեռան ստորոտից գետեր էին բխում: Մարդկանցից ոմանք այդ գետերից ջուր էին խմում, ուրիշները գետերի ջրով այգիներ էին ոռոգում, իսկ ոմանք էլ ջրանցքներ փորելով էին զբաղված»:
    
Ճանապարհորդությունից վերադառնալով` Օսմանն իր տեսած երազը պատմում է սրբին, և սուրբը մարգարեանում է.

«Օսմա'ն, որդի'ս, շնորհավորո՛ւմ եմ, քանզի Աստված քեզ և քո սերունդներին գերագույն իշխանություն տվեց, իսկ իմ աղջիկը` Մալհունը, քո կինը կդառնա»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8359 | 0 | 0
Facebook