Յուրաքանչյուր ֆինանսական ընկերություն վարկ տրամադրելիս առաջնորդվում է որոշակի չափանիշներով, ըստ որի էլ վարկավորում կամ չի վարկավորում տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձը:
Մեր երկրում վարկունակության չափանիշները սահմանվում են ոչ միայն տվյալ ֆինանսական կառույցի հայեցողությամբ, այլ նաև ՀՀ սահմանադրութմաբ և օրենքով սահմանված կարգերին համապատասախան:
Վարկունակության հիմնական չափանիշներ են` 1. Սպառողական վարկի մարման համար վարկառուի բավարար եկամտի աղբյուրը,
2. Վարկառուի բավարար հեռանկարային իրացվելիությունը, այդ թվում` սպառողական վարկի սպասարկման ընթացքում բավարար դրամական միջոցների առկայությունը,
3. Պարտավորության կատարման ապահովման միջոցների առկայությունը,
4. Վարկառուի իրավունակությունը կամ գործունակությունը:
Վարկային կազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է սահմանել լրացուցիչ վարկունակության չափանիշներ. 1. Վարկառուի օրինավոր վարկային պատմությունը,
2. Բարոյական հատկանիշները,
3. Բարի համբավը և այլն:
Վարկունակությունը գնահատելիս վարկային կազմակերպությունները առաջնահերթ հաշվի են առնում առաջնային ֆինանսական եկամուտները, այսինքն ձեռնարկատիրությունից կամ իր մասնագիտական կարողություների և հմտությունների հիման վրա գոյացած և վերջին 6-12 ամսում շահույթի կամ գործատուի կողմից վճարված ֆինասկան միջոցները, ինչպես նաև դրանց անընդհատության հիմնավորումը վարկի մարման ժամանկահատվածում:
Կարդալ ամբողջությամբ