Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Ինչքա՞ն պետք է իրար խաբենք

10:07, Пятница, 27 Октября, 2017 года
Ինչքա՞ն պետք է իրար խաբենք
     Իբր թե պայքարում են անօրինական անտառահատումների դեմ, գրում, թմբկահարում, ցուցադրում, գլուխ գովում: Ոչ մի պայքար էլ չկա, իմիտացիա է…Հայերը չեն կարող պայքարել և ենթարկվել կարգ ու կանոնին, օրենքն ու կարգը պահպանել ինչպես հարկն է…
     Ա՛յ, շատ մեծ հաջողությամբ շրջանցում են, նոր գաղտնի ու իբր չերևացող, թաքնված ձևեր ընտրում…Իրենց «խաբում», մեզ խաբում, պայքարի երևութականություն ստեղծում, «նալոգները» բարձրացնում:
     Իսկ փայտով լեցուն մեքենաները, բրեզենտե ծածկոցներով, փակ մեքենաներով շարունակում են իրենց «ծանրաբեռնված» գործունեությունը: Եվ բոլորը «բարեփոխված ու մտահոգ» լռում են, իբրև թե չեն տեսնում:
     Ինչքա՞ն պետք է խորհրդային ոճով աշխատենք ու խաբենք իրար, իմանալով, որ խաբում ենք ու խաբված ենք…Ու հաճույքով հարստանանք…
    
     Ռոբերտ Մելքոնյանի Ֆեյսբուքյան էջից
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
15127 | 0 | 0
Facebook