Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Զարմանալի Սպարտան ու սպարտացիները

10:41, Понедельник, 16 Октября, 2017 года
Զարմանալի Սպարտան ու սպարտացիները

-Երեք արու զավակ ունեցող սպարտացի տղամարդն ազատվել է պարեկային ծառայությունից:


     -Հինգ երեխա ունեցող սպարտացի տղամարդն ազատվել է գոյություն ունեցող բոլոր պարհակներից:


     -Ամուսնացող աղջկան Սպարտայում օժիտ չի տրվել:


     -Սպարտայի քաղաքացուն արգելվել է ցանկացած բնույթի անպատվաբեր աշխատանք կատարել:


     -Սահմանված է եղել, որ զինվորը մարտադաշտ պետք է գնա կարմիր հագուստով: Այս պահանջը երկու հանգամանքով է պայմանվորված եղել:

1.Սպարտացիների կարծիքով կարմիրն արժանապատվություն է խորհրդանշում:

2.Ստացած վերքից հոսող արյունը կարմիր գործվածքի վրա ավելի է մգանում ու ավելի է վախ ներշնչում թշնամիներին:

Սպարտացին իրավունք չի ունեցել սպանված թշնամու վրայից հանել ասպարը:


     Քաջաբար զոհված սպարտացին դափնեպսակի է արժանացել, իսկ առավել մեծ քաջություն դրսևորած նահատակների մարմինը ծածկել են կարմիր հագուստով ու մեծ պատիվներով թաղել:


     Չնայած Արկադիա ուղարկված դեսպանությունը հաջողության է հասնում, այնուամենայնիվ սպարտացիները դեսպանության բոլոր անդամներին մահապատժի են ենթարկում միայն այն բանի համար, որ դեսպանությունն Արկադիա էր գնացել ոչ այն ճանապարհով, որով հանձնարարվել էր գնալ:


     Սպարտացի զորահրամանատար Լիսանդրոսը մահանում է: Ավելի վաղ նա նշանել էր իր դստերը, և երբ պարզվում է, որ զորահրամանատարն աղքատ է մահացել, փեսացուն հրաժարվում է որբացած դստեր հետ ամուսնանալ: Այդ արարքի համար երիտասարդին դրամական տուգանքի են ենթարկում, որովհետև խիստ ամութալի արարք է համարվել հարստությունը ստանձնած պարտավորությունից վեր դասելը:


     Սպարտայի թուլացման շրջանում թեբեացիները հարձակվում են երբեմնի հզորագույն այս պետության վրա: Մարմնամարզական դպրոցի պատանի սաներից մեկը փախչում է դպրոցից ու համալրում է թշնամու դեմ մարտի ելած իր հայրեակիցների շարքերը: Սպարտացիները հաղթում են ու, ի թիվս այլ խիզախների, դափնեպսակով պարգևատրում են նաև այս պատանուն: Բայց քաջը նաև տուգանվում է, որովհետև սահմանված տարիքից վաղ էր մարտի մեջ մտել ու սպարտացու համար պարտադիր սպատազինությունը չէր ունեցել:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7200 | 0 | 0
Facebook