ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտն ինքնակամ հրաժարական է տվել:
«ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ով այս տարի ռուսական կառավարական ինքնաթիռով մեկնել է Սիրիա՝ հանդիպելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, քիչ առաջ ինքնակամ հրաժարական ներկայացրեց: Որոշեց չսպասել երկուշաբթի օրը պլանավորված վերջնական քվեարկությանը: Հիմնվել է առողջական վիճակի վրա», - գրել է Արիևը
Facebook-ի իր էջում:
Պեդրո Ագրամունտը հաստատել է, որ լքում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր
էջում՝ նշելով, որ հեռանում է՝ անձնական պատճառներից ելնելով:
Ագրամունտի հրաժարականից հետո ԵԽԽՎ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի Վեհաժողովի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլը: