Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Հարգելի ուսուցիչներ, երեխաներից նվերներ մի ընդունեք

09:37, Четверг, 05 Октября, 2017 года
Հարգելի ուսուցիչներ, երեխաներից նվերներ մի ընդունեք
     Այսօր հարևանիս տանը կռիվ էր ընկել: Երեխան լաց էր լինում:
     -Բոլոր աշակերտները նվերներ են բերում ուսուցչուհուն, իսկ ես ոչ մի բան, -լալիս էր տղան:
     -Որտեղի"ց փող վերցնեմ նվեր գնելու համար, -ասում էր մայրը:
     -Ուրեմն դպրոց չեմ գնա, -պատասխանեց տղան:
    
     Որոշ ծնողներ նպաստում են այդ արատավոր սովորույթի տարածմանը: Դպրոցներում և մանկապարտեզներում նվերը հավասարազոր է կաշառքին: Փաստորեն երեխայի մեջ սերմանում ենք կաշառք տալու արատավոր երևույթը.որի անունը կոռուպցիա է, այսինքն` փչացում: Տալիս ենք, որ մեր երեխաներին լավ աչքով նայեն, ցածր գնահատականներ չնշանակեն, որն աննկատ չի անցնում երեխաների կողմից: Իհարկե, մանկապարտեզում, դպրոցում, ԲՈՒՀ-ում, դպրոցում աշխատանքի անցնելու համար տված կաշառքներով աշխատող ուսուցիչը ինքն է ակնարկում դրա մասին: Ճիշտ է, ոչ ուղղակի, այլ իր հետ մոտ հարաբերություններում գտնվող ծնողական կոմիտեից որևէ ծնողի միջոցով: Այդ ծնողն էլ կազմակերպում է դրամահավաքի գործը: Ակնարկում է, թե ինչ գնեն: Իսկ նվերը պետք է լինի ոսկեղեն: Բնականաբար, արժանապատիվ ուսուցիչներ կան, որ հրաժարվում են նվերներից և դպրոցներ, որոնց տնօրեններն արգելեում են նույնիսկ ծաղիկներ վերցնելը:
     Սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների եկամուտներն ավելին չեն, քան հարգարժան ուսուցչուհու աշխատավարձը: Մեր պայմաններում լավ էլ վարձատրվում են, եթե հաշվի առնենք, որ նվազագույն աշխատավարձը 55000դրամ է: Նրանք պետք է հրաժարվեն նվերներ ընդունելուց և երեխային պետք է կարողանան հասկացնել, որ ամենամեծ նվերն իրենց համար այն կլինի, որ իրենք` երեխաները, լավ սովորեն:
     Հարգելի արժանապատիվ ուսուցիչներ, հրաժարվեք նվերներից.մի պղծեք մանուկների հոգին:
     Կյանքը սկսվում է մանկապարտեզից ու դպրոցից: Շնորհավորում եմ բոլոր ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ուսուցիչներին տոնի կապակցությամբ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
17666 | 0 | 0
Facebook