-Բարև Ձեզ Պարոն Նազարյան
-Բարև Ձեզ
-Մենք տեղեկացել ենք, որ Խաշուրիի տարածքում ավտովթարից տուժել են ձեր ընտանիքի անդամները, ինչպե՞ս է նրանց առողջական վիճակը:
-Փառք Աստծո ամեն ինչ նորմալ է, ընտանիքիս անդամները արդեն տանն են:
- Պարոն Նազարյան, հեռուստադիտողներին հետաքրքրում է արդյոք Ձեզ կտեսնեն նոր ֆիլմերում և նովելներում:
-Այո՛, իհարկե:
-Կմանրամասնեք:
- Այս պահին պատրաստվում ենք նկարահանել «Արյունոտ Միլիոն» գեղարվեստական ֆիլմը, այլ մանրամասներ չեմ բարձրաձայնի:
-Իսկ բացի նկարահանվելուց, ինչով ե՞ք զբաղվում:
-Բացի այն, որ նկարահանվում եմ ֆիլմերում նաև երգում եմ:
-Իսկ որտե՞ղ եք սովորել։
-Սովորել եմ Սերգեյ Դանիելյանի արվեստանոցում:
-Շատ բարի, իսկ ի՞նչ հոբբի ունի Պարոն Նազարյանը:
-Ես նախընտրում եմ սպորտը:
-Իսկ ի՞նչ սպորտ եք նախընտրում:
-Իմ ամենասիրելի սպորտը բոքսն է:
-Իսկ ու՞մ եք երկրպագում, եթե իհարկե գաղտնիք չէ:
-Իհարկե գաղտնիք չէ: Արթուր Աբրահամին և ավելացնեմ, որ ինչքան շատ զբաղվածություն ունենամ, աշխատում եմ բաց չթողնել նրա մենամարտերը:
-Շնորհակալություն Պարոն Նազարյան: ԵՎ վերջին հարցը: Արդյո՞ք կապ ունի ձեր ընտանիքի հետ կապված միջադեպը ձեզ էկրաններին չտեսնելու հետ:
-Խնդրում եմ այդ թեման այլևս չշոշափել:
-Շատ բարի, շնորհակալություն Պարոն Նազարյան: Հակիրճ էր, բայց բովանդակալից մեր հարցազրույցը: Մեզ մնում է միայն առողջություն մաղթել ձեր ընտանիքի անդամիններին: