Ընտրությունների կեղծումը տիրապետող դասակարգի թուլության դրսևորումն է:
Բորիս Կագարլիցկի (ծնվել է 1958-ին), ռուս սոցիոլոգ, «ձախ» հրապարակախոս
*****
Դեմոկրատիան դա այն է, երբ ժողովուրդը կարող է իշխանությանն ուղարկել այնտեղ, որտեղ ինքն է գտնվում:
Բորիս Կրուտիեր, ռուս հումորիստ
*****
Եթե ժողովրդի պատվիրակներն ընդունում են ժողովրդի իղձերն ու սպասելիքներն ակնհայտորեն ոտնահարող օրենքներ, դրանով իսկ նրանք խախտում են ժողովրդի լիազորությունը և նրա բռնակալներին են հավասարվում:
Պիեր Բուաստ (1765 - 1824), ֆրանսիացի բառարանագիր և փիլիսոփա
*****
Խառնակ պետության քաղաքացիները նմանվում են այն աստիճաններին, որոնք բոլորն էլ իրար հավասար են, բայց մեկը մյուսից վեր են դրված:
Բուաստ
*****
Կուսակցությունները մեկմեկու մերկացնում են, և այդ գործում բավականին հաջողություններ են արձանագրում, որովհետև մեկը մյուսին իր արշինով է չափում:
Բուաստ
*****
Կուսակցության ոգին դատավորներին դահիճների է վերածում:
Բուաստ
*****
Երբ միայն մեկ կուսակցություն է տիրապետողը, կառավարողը դառնում են կրքերը:
Բուաստ
*****
Քաղաքականության մեջ պայմանավորվել են առ այն, որ իրավունքն առանց ուժի բացասական արժեք է:
Բուաստ
*****
Դեմոկրատիան ռուսական ձևով այն է, երբ սեփականատերերը մարտնչում են իշխանության համար, իսկ բյուրոկրատները՝ սեփականության համար:
Նինա Բուրակ (1965թ.), մանկավարժ
*****
Ազատական գործիչը կարող է նախարար դառնալ, բայց դա չի նշանակում, թե նա ազատական նախարար է դառնալու:
Վ. Հումբոլդտ (1769 - 1859), գերմանացի գիտնական, ֆիզիկոս
*****
«Սպիտակ արջ» -ի պարադոքսը. այն բոլոր կենդանի արարածները, այդ թվում նաև մարդը, որոնք սովորել են ուրիշի ձեռքից սնունդ ստանալ, երբեք չեն կարողանա ինքնուրույն սնունդ հայթայթել:
Վիկտոր Զուբկով (ծնվել է 1941-ին), ռուս քաղաքական գործիչ, տնտեսագետ
*****
Նախագահը դա բոլորին և ամեն ինչ կառավարելու հարաճուն բարդույթ ունեցող մարդն է:
Վ. Զուբկով
*****
Ռուսաստանում իշխանության օրգանների ընտրության արդյունքները հասարակության մտավոր զարգացման ու բարոյական առողջության ամենաօբյեկտիվ ցուցիչներն են:
Վ. Զուբկով
*****
Չինովնիկների արտոնությունները դրանք այն մարդկանց կարևորության արտահայտությունն են, որոնք ոչինչ չեն նշանակում:
Վ. Զուբկով
*****
Իշխանության ամենախայտառակ հաղթանակը դա հաղթանակն է սեփական ժողովրդի նկատմամբ:
Վ. Զուբկով
*****
Հարկադրողների ուժը ոչ այլ ինչ է, քան հարկադրվողների թուլությունը:
Վ. Զուբկով
*****
Վարչակազմն այն կեղտոտ փալասն է, որով փակում են օրենսդրության ճեղքերը:
Վասիլի Կլյուչևսկի (1841 - 1911), ռուս պատմաբան
*****
Ընդհանրապես բոլոր հիմարները, իսկ հայրենական հիմարները մասնավորապես, շատ են սիրում ինչ-որ մի բան կառավարել:
Վ. Կլյուչևսկի
*****
Կեղծ գաղափարի վրա հիմնված իշխանությունը դատապարտված է կործանման իր իսկ կամայականությունից:
Վլադիմիր Կորոլենկո (1853- 1921), ուկրաինացի գրող
*****
Պրոլետարական դեմոկրատիան միլիոն անգամ դեմոկրատական է ցանկացած բուրժուական դեմոկրատիայից. Խորհրդային իշխանությունը միլիոն անգամ դեմոկրատական է ցանկացած դեմոկրատական հանրապետությունից:
Վլադիմիր Լենին (1870 - 1924)
*****
Սեփական ստրկական վիճակը գիտակցող և դրա դեմ պայքարող ստրուկը հեղափոխական է: Սեփական ստրկական վիճակը չգիտակցող ու լռակյաց, անգիտակից, հլու-հնազանդ կերպով իր ստրկական վիճակին հարմարվող ստրուկը սովորական ստրուկ է:
Լենին
*****
Վատն է այն հեղափոխականը, որը սուր պայքարի պահին կանգ է առնում օրենքի անձեռնմխելիության առջև:
Լենին
*****
Պետական տնտեսությունն այն տնտեսությունն է, որում բոլորն ուտել են ուզում, բայց ոչ մեկը չի ցանկանում աման լվանալ:
Վիկտոր Ֆինկ (1888 - 1973), խորհրդային ռուս գրող
*****
Պարտքը և իրավունքը եղբայրներ են, նրանք մեկ մայր ունեն՝ ազատությունը: Նրանք ծնվում են միևնույն օրը, աճում են, հասակ են առնում ու միասին կործանվում են:
Վիկտոր Կուզեն (1792 - 1867), ֆրանսիացի պատմաբան և փիլիսոփա
*****
Բարձր պաշտոններում, ինչպես լեռնային բարձուքներին, մարդիկ հաճախ գլխապտույտ են ունենում:
Արթուր Շոպենհաուեր (1788 - 1843), գերմանացի փիլիսոփա
*****
Դեմոկրատիան դա միջոց է, որի օգնությամբ լավ կազմակերպված փոքրամասնությունը կառավարում է չկազմակերպված մեծամասնությանը:
Վասիլի Ռոզանով (1856 - 1919), ռուս փիլիսոփա
*****
Քաղաքականությունը հնարավորի արվեստը չէ, քաղաքականությունը անհնարինի արվեստն է:
Վացլավ Հավել (1936 - 2011), Չեխիայի առաջին նախագահը
*****
Դեմոկրատիան իրեն լրջորեն վերաբերվողների առջև գրեթե անլուծելի խնդիրներ է դնում, իսկ նրանց առջև, ովքեր ատում են այն, գրեթե անսահմանափակ հնարավորություններ է բացում:
Վացլավ Հավել
*****
Կան մարդիկ, որոնք միշտ առաջին շարքերում են ընթանում: Հաջողության դեպքում նրանք իրենց առաջնորդ են հռչակում, իսկ պարտության դեպքում արդարանում են, թե իրենց որպես պատանդներ առաջ են հրել:
Վեսլավ Բրուձինսկի (1920 - 1996), լեհ երգիծաբան
*****
Սերնդեսերունդ երեխաներն ավեի ու ավելի վատն են դառնում, իսկ ծնողները՝ ավելի ու ավելի լավը: Սրանից հետևություն՝ ավելի ու ավելի վատ ծնողներից ավելի ու ավելի լավ երեխաներ են ծլարձակում:
Վեսլավ Բրուձինսկի
*****
Միապետության պայմաններում արդարադատությունը բխում է թագավորից: Հանրապետության դեպքում այն պետք է ժողովրդից բխի:
Վիկտոր Հյուգո (1802 - 1885), ֆրանսիացի գրող
Թեկուզև համընդհանուր քվեարկությունն իր մութ կողմերն ունի, բայց և այնպես դա բանական կառավարման միակ եղանակն է, քանի որ իրենից ներկայացնում է կոպիտ ուժը գերազանցող հզորություն:
Վիկտոր Հյուգո
*****
Հավասարության հիմքն արդարությունն է:
Վիկտոր Հյուգո
*****
Դեմոկրատիան դա տվյալ երկրի պետական այն կառուցվածքն է, որը ցույց է տալիս, թե ինչ արժե նրա ժողովուրդը:
Վիկտոր Կրոտով (ծնվել է 1946-ին), գրահրատարակիչ
*****
Մեծամասնության դիկտատուրան տոտալիտարիզմից ոչնչով լավը չէ:
Վիկտոր Պոխմելկին (ծնվել է 1960-ին), ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի նախկին պատգամավոր
*****
Որքան մեծ տառերով է գրվում պետության գլխի անունը, այնքան մթամած են նրա քաղաքացիները:
Վիկտոր Շենդերովիչ (ծնվել է 1958-ին), խորհրդային և ռուս գրող-երգիծաբան
*****
Դեմոկրատական հասարակության ապագայի մասին պետք չէ աստղերից տեղեկանալ, այն կարելի է կարդալ ընտրողների դեմքերին:
Վիլհելմ Շվեբել (1845 - 1891), գերմանացի գիտնական և հրապարակախոս
*****
Ոչ ոք երբեք չի ունեցել այլ իրավունքներ՝ բացի նրանցից, որոնք նվաճել է ու կարողացել է պաշտպանել:
Ֆիլիպ Օգյւստ Մատիաա դը Վիլե դը Լիլ-Ադան (1384 - 1437), ֆրանսիացի գրող և դրամատուրգ
*****
Պուտինի ժամանակ ավելի շատ են գողանում, քան բոլշևիկների ու ցարերի ժամանակ միասին վերցրած:
Վիտալի Տրետյակով (ծնվել է 1953-ին), ռուս լրագրող, քաղաքագետ
*****
Իմ ցանկությունները շատ համեստ են. երկրի ղեկավարի նկարները փոստային նամականիշերից մեծ չպիտի լինեն:
Վլադիմիր Նաբոկով (1899 - 1977), ռուս և ամերիկացի գրող, բանաստեղծ, թարգմանիչ ու գրականագետ
*****
Մեծ չարիքը միշտ փոքր չարիքի հետևում է թաքնվում:
Անջեյ Գժեգորչիկ (ծնվել է 1922-ին), լեհ գրող
*****
Պետության օրենքների բազմաթիվությունը նույնն է, ինչ բուժակների մեծաթիվությունը. դա հիվանդության ու անզորության նշան է:
Վոլտեր (1694 - 1778), ֆրանսիացի փիլիսոփա
*****
Ազատությունն այն է, որ միայն օրենքից կախված լինես:
Վոլտեր
*****
Կառավարման արվեստը, հիմնականում, նրանում է, որ քաղաքացիների մի մասից որքան հնարավոր է շատ փող խլես ու բաժանես մյուս մասին:
Վոլտեր
*****
Եթե գյուղացին կարող է թագավոր դառնալ, մի՛ մտածիր, թե թագավորությունում արդեն դեմոկրատիա է:
Վուդրո Վիլսոն (1856 - 1924), ԱՄՆ 28-րդ նախագահը
*****
Ազատությունը հասարակական օրգանիզմի համար նույնն է, ինչ առողջությունն անհատի համար: Եթե մարդը կորցնում է առողջությունը, աշխարհում ոչինչ նրան չի ուրախացնում: Եթե հասարակությունը կորցնում է ազատությունը, ապա նա տառապում է ու արդեն երջանկություն չի ունենում:
Գ. Բոլինգբրոկ (1367 - 1413), անգլիացի փիլիսոփա, քաղաքական գործիչ և գրող
*****
Ինքն իր գլխի տերն ու ինքն իր ստրուկը լինելը առավելություն է՝ համենատած այն վիճակի հետ, երբ մարդն ուրիշի ստրուկն է:
Հեգել (1770 - 1831), գերմանացի փիլիսոփա
*****
Ժողովուրդը պետության այն մասն է, որը չգիտե, թե ինչ է ուզում:
Հեգել
*****
Քաղաքական մեկնաբանն այն անձնավորությունն է, որն ունակ է ձևակերպել ունևորների իշխանության շահերը:
Հենրի Քիսինջեր (1923 - 1016), ԱՄՆ նախկին պետքարտուղար
*****
Արդարացի վարվելու համար շատ քիչ բան է հարկավոր իմանալ, բայց լիարժեք հիմքով անարդարություն արարելու համար հարկավոր է հիմնավորապես ուսանել իրավունքը:
Գեորգ Լիխտենբերգ (1742 - 1799), գերմանացի գիտնական և հրապարակախոս
*****
Հանրապետական կարգը կառավարման բարձրագույն ձևն է, այդ իսկ պատճառով այն պահանջում է մարդկային բնույթի բարձրագույն տեսակ:
Հերբերտ Սպենսեր (1820 - 1903), անգլիացի փիլիսոփա և սոցիոլոգ
*****
Իսկական մարդիկ պետությանը իրենց խղճով են ծառայում:
Հենրի Թորո (1817 - 1862), ամերիկացի գրող, մտածող, հասարակական գործիչ
*****
Ռուսաստանում դեմոկրատիա կլինի այն ժամանակ, երբ գործող նախագահը ընտրություններում կպարտվի:
Գարի Կասպարով (ծնվել է 1963-ին), շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն
*****
Մարդկանց սիրելու համար պետք է նրանցից քիչ բան սպասել:
Կլոդ Հելվեցիուս (1715 - 1771), ֆրանսիացի աթեիստ փիլիսոփա
*****
Իշխանություն ունեցող ընկերը կորսված ընկեր է:
Հենրի Բրուքս Ադամս (1838 - 1918), ամերիկացի գրող և պատմաբան
*****
Ռեալ քաղաքականությունը նրանում է, որ չնկատես փաստերը:
Հենրի Բրուքս Ադամս