Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Verjin Lurer.com
Автор:
Verjin Lurer.com
12:57, Воскресенье, 13 Августа, 2017 года
ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Ինքը դուրս է գալիս նախագահականից։ Հենց նոր նշանակվել է երկրի ամենագլխավոր դատախազ։ Հոգին թեթևացել է, մանկական երազը իրականացել, վարորդը արդեն մեքենայի համարներն է հանում: Բա ոնց Գառնիկիչից ինչով է վատ: Տեսնում է մի հինգ հարյուր հոգու, սկզբում չի հասկսնում ովքեր են։ Աղմկելով մոտենում են և նոր հասկանում է, որ տարբեր քր, գործերով իր կողմից քցված մեղադրյալներ, տուժողներ ՝ փողերն են հետ ուզում։
     Նայում է վարորդին վերջինս հասկանում է իր ուզածը և ներկայացնում է իրեն երկրի ամենագլխավոր դատախազ, բոլոր հարցերը կլուծի: Քցվածները խաղաղվում են։
     Վարորդին կարգադրում է գնալ դատարան։ Մտնում է ներս մի քանի դատավորի ականջից բռնած հեռացնում է համակարգից։
     Որոշում է աշխատանքի չգնալ՝ կգնա վաղը, նոր մունդիրով։ Հագինը սողալուց մաշվել էր։
     Հասնում է տուն և միացնում հեռուստացույցը՝ լուրերն են:
     Հաղորդավարը հանդիսավոր ձայնով հայտնում է, որ լուծարվել է ՀՔԾ-ն որպես հակասահմանադրական և կոռումպացված կառույց, որ ինքը պաշտոնանկ է եղել։
     Հաղորդավարը հայտնում է, որ գլխավոր դատախազ է նշանակվել Ա.Դ-ն

Ամենագլխավոր դատախազի պաշտոնը ճանաչվել է հակասահմանադրական։ Լսում է մուտքի մոտ ձայներ։ Նայում է պատուհանից՝ քցվածներն են, գոչում են ետ տուր մեր փողերը և անհասկանալի բառեր են գոչում՝ արդարություն, օրենք: Անծանոթ բառերից քրտնում է, քրտինքը սկսում։է հոսել վրայից։
     Արթնանում է խոնավությունից և գարշահոտությունից։
     Հասկանում է, որ թրչել է տակը, դուրսը աղմուկ է՝ ետ տվեք մեր փողերը։Լսվում է ԱԱԾ հատուկ ջոկատայինների ձայները դրսից՝ակնհայտ է, պատրաստվում են գրոհի։
     Եկան իր ետևից՝ քթի տակ մռթ-մռթում է ամենագլխավոր դատախազ չդարձաց, նախկին պաշտոնյան։ Մեզի սպեցիֆիկ հոտին խառնվում է մեկ այլ՝ ավելի գարշահոտ սպեցիֆիկ ևս մի հոտ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3551 | 0 | 0
Facebook