Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Հերոսների պատվին անվանակոչվածները .«Հայորդի» ամսաթերթ

Հայորդի ամսաթերթ
Пресс-секретарь:
Հայորդի ամսաթերթ
10:05, Среда, 09 Августа, 2017 года
Հերոսների պատվին անվանակոչվածները .«Հայորդի» ամսաթերթ

Նշեցինք Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը:

2009 թ. Մայր Տաճարում ձեռնադրության ժամանակ 12 սարկավագներ օծվեցին, նորընծա քահանաներն անվանակոչվեցին Շուշիի ազատագրման ժամանակ նահատակված հերոսների անուններով: Նրանից մեկը Տեր Միքայել քահանա Նուրիջանյանն է:

«Հայրենասիրություն: Այսպիսին է յուրաքանչյուր քաջարի հայորդու ապրելու և արարելու գաղափարախոսության սկիզբն ու անկյունաքարը: Այս գաղափարախոսությամբ էր, որ Արցախյան գոյամարտում պայքարեցին արիությամբ ու տոկունությամբ լեցուն բազմաթիվ քաջորդիներ: Պայքարեցին հանուն այսօրվա ազատության և անկախության, հանուն հավատի ամրապնդման ու երկրի շենացման: Ազատությունն Աստծո տված մեծագույն պարգևն է, և յուրաքանչյուր ազգ իրավունք ունի ազատ լինել: Այդ ազատությանը հասնելու թեժ պայքարի ընթացքում` հայրենասիրության ոգով տոգորված, իրենց կյանքը նվիրաբերեցին 12 քաջ հայորդիներ, ովքեր կատարում էին սրբազան մի առաքելություն` Շուշիի ազատագրումը, եկեղեցու և հավատի պաշտպանությունը:

20 տարի անց՝ 2009թ. դեկտեմբերի 13-ին, կարծես վերածնվեցին այս քաջարի հայորդիները հոգևոր ասպարեզում` մարտնչելու աներևույթ թշնամու հարձակումների դեմ աշխարհի տարբեր ծայրերում: Հմայակ, Հակոբ, Անանիա, Վազգեն, Նաիրի, Զոհրապ, Վիգեն, Եղիշե, Երվանդ, Դավիթ, Միքայել և Աշոտ, ահա այն 12 հերոսների անունները, ովքեր վերածնվեցին ի դեմս ձեռնադրված հոգևորականների:

Ինչպես Շուշիում քաջարի հերոսները, այդպես էլ այսօր հերոսների անուններով վերածնված հոգևոր հայրերն առաջնորդում են զինվորյալ եկեղեցու զավակներին` հաղթանակած եկեղեցու բարեխոսությամբ և Աստծո ամենազոր Աջի և Խաչի պահպանությամբ: Լինենք և մնանք ազատ հոգով, մտքով և մարմնով, ու չլինենք չարի կամքը կատարող մարդկանց ծառաները, քանի որ Ս. Պողոս Առաքյալն է ասում. «Մեծ գնով գնվեցինք, մարդկանց ծառաներ չդառնանք»:


     Տեր Միքայել քահանա Նուրիջանյան
    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.
    
    

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3906 | 0 | 0
Facebook