Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Суббота, 14 Декабря, 2024 года

Статьи

ԴԱՏԱՎՈՐ, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾ Ամերիկացին, որ ոչ մի իրավունք չունի Հայաստանում, այսօր ուզում է խլել իմ հողը

22:44, Суббота, 22 Июля, 2017 года
ԴԱՏԱՎՈՐ, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾ Ամերիկացին, որ ոչ մի իրավունք չունի Հայաստանում, այսօր ուզում է խլել իմ հողը

Ամերիկացին, որ ոչ մի իրավունք չունի Հայաստանում, այսօր ուզում է խլել իմ հողը, որը ես առաջնագծում կանգնած պահում եմ կյանքիս գնով: Ոնց որ Ալիևը քառօրյա պատերազմում չկարողացավ հաղթել մեր քաջ, դուխով զինվորներին, այնպես էլ Ալիևի պես մտածող խարդախ, վերաքննիչ դատարանի դատավոր Կ. Հակոբյանը չի կարող հաղթել մեզ՝ Թելոյաններիս: Հանդիսանում եմ 2003թ.-ից ողջ Պռոշյան 19 հասցեի սեփականատեր՝ գրանցված իրավունքով:

Մի հատվածը 1994թ.-ին նվիրել են, իսկ մնացածը 2002թ.-ին գնել ենք ողջ տարածքը՝ հասցեն: Կառուցել եմ հասարակական սննդի օբյեկտ Քարանձավ անունով և աշխատում ու ապրում ենք ընտանիքով, այդ բիզնեսով և այդ տարածքում ապրում ենք: 2003թ.-ին մեր հասցե են այցելել երկու հոգի՝ ինչպես հետո ենք իմանում վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը և իր ամուսինը՝ Գագիկ Խուդավերդյանը: Մեզ հայտնեցին, որ տարածքը իբր իրենց սանիկինն է, և կա կտակ ԱՄՆ-ից, որով նրանց սանիկը հանդիսանում է 2-րդ հարկի սեփականատերը և հողի սեփականատերը: Ես ասացի, որ հասցեն գնել եմ նոտարով, օրինական ճանապարհով, չկա ոչ մի սեփականատեր: Բայց Կարինե Հակոբյանը սպառնաց և հայտնեց, որ դու դեռ չգիտես, թե ես ինչ կարող եմ անել, առաջարկեց, որ իրեն տանք 70.000$ և իրենք չեն անհանգստացնի: Դրանից հետո ապօրինաբար վճիռներ կայացրեցին նրա միջամտությամբ այժմ որոշել են ինձ հանել իմ տարածքից, խլել են սեփականությունը: Հետագայում ես դիմեցի քրեական գործ հարուցելու նպատակով, բայց հարուցված քրեական գործերը նա դատարանում, որոշումները քրեական գործերի հարուցման վերացնում էր, դատախազի կողմից հարուցված քրեական գործը:

Կեղծ կտակով, կեղծիքներով տիրացավ իմ սեփականությանը և այժմ էլ ինձ են ցանկանում վտարել իմ օրինական սեփականությունից:

Իմ հանդեպ է հարուցվել քրեական գործ այն բանի համար, որ թե ինչու եմ օգտագործում իմ տարածքը: Արդարադատություն իրականացնող Կարինե Հակոբյան, արդարադատություն իրականացնող անձը զբաղված է ապօրինություններ իրականացնելով, խաբելով և դուրս հանելով մի ողջ ընտանիք իր սեփականությունից իր կամ իր սանիկի համար՝ ԱՄՆ քաղաքացու համար: Խնդրում եմ իրավապահ և աչալուրջ բոլոր մարմիններին, կառույցներին և այլ անձանց միջոցներ ձեռնարկել այդ խնդրի իրավական և օրինական լուծմանը և համապատասխան պատասխանատվության ենթարկելու այն կատարողներին, հանձին՝ Կարինե Հակոբյանին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
1
14235 | 1 | 1
Facebook