Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Այն մասին, թե Կանադա պետության անունն ինչ է նշանակում

21:06, Вторник, 20 Июня, 2017 года
Այն մասին, թե Կանադա պետության անունն ինչ է նշանակում

Կանադան իր անվան համար պարտական է Ֆրանսիային, ավելի ճշգիրտ՝ մի ֆրանսիացու՝ Ժակ Քարտիեին: Դեպի Ասիա տանող ծովային նոր ուղի որոնող այս երկրախույզը 1535 թվականին խարիսխ է գցում Սուրբ Կարլ գետի գետաբերանում ու, տեղաբնիկների ուղեկցությամբ, սկսում է հետազոտել նորահայտ երկիրը: Հասնելով Սթադաքոնա գյուղին (այն այժմ Քվեբեկ քաղաքի մաս է կազմում) ՝ երկրախույզին ուղեկցող հնդկացիները շարունակ ու շուտասելուկի պես «կանատա» բառն են արտասանում, որը նրանց լեզվով «գյուղ» է նշանակում: Ժակ Քարտիեի ականջին «կանատա» -ի «տ» հնչյունը «դ» -ի նման է հնչում, և նա այս անունը գործածում է՝ ոչ միայն գյուղը, այլև ամբողջ շրջակա տարածքն ու մերձական գետը նշելու համար: Հետագայում այդ գետը Սեն Լորան (հայերեն՝ Սուրբ Լավրենտիոս) անունն է ստանում:


     Նկարում՝ Գասպե թերակղզում կառուցված համանուն քաղաքի Մայր տաճարում գտնվող այս նկարը պատկերում է 1534 թվականին Ժակ Քարտիեի ժամանումը Գասպե թերակղզի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8387 | 0 | 0
Facebook