Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Հայկական աղբյուրը Ղրիմի Թեոդոսիա քաղաքում

14:23, Суббота, 17 Июня, 2017 года
Հայկական աղբյուրը Ղրիմի Թեոդոսիա քաղաքում

Աղբյուրը կառուցվել է Թեոդոսիային մերձակա Միհրդատի լեռան ստորոտին՝ ավելի վաղ կառուցված հայկական եկեղեցուց ոչ հեռու:


     Աղբյուրի կառուցման տարեթվի վերաբերյալ երեք վարկած կա: Հետազոտողներից ոմանք պնդում են, թե աղբյուրը կառուցվել է1491 թվականին, այլ մասնագետներ աղբյուրի կառուցումը տեղափոխում են 1584 թվական, ոմանք էլ՝ 1586 թվական: Բայց բոլորն էլ համակարծիք են, որ աղբյուրը կառուցել են Թեոդոսիայի հայազգի բնակիչները: Դա անհերքելի է, որովհետև աղբյուրի պատին կառուցման մասին հայերեն արձանագրություն կա: Եթե նույնիսկ 1586 թվականին կառուցված լինի, կնշանակի կառուցվել է այն ժամանակ, երբ Ղրիմը եղել է Օսմանյան կայսրության կազմում, կնշանակի հայերն այդ ժամանակ ամենևին էլ իրավազուրկ չեն եղել: Աղբյուրը շինված է որմնաքարով, շարվածքի համար օգտագործված է կրաքարային շաղախ: Այն, ինչպես տեսնում եք, պրիզմայի ձև ունի: Աղբյուրի արևելյան հատվածը զարդարված է սլաքաձև որմնախորշով ու դրա վրա երեք վարդազարդերով: Աղբյուրի ծորակի վերևում մարմարյա տախտակ է՝ աղբյուրի կառուցման տարեթիվն արձանագրող հայերեն գրությամբ: Աղբյուրի այս ձևը Հայաստանում տարածված է եղել 9-րդ դարից ի վեր:

Ուկրաինայի Խորհրդային Հանրապետության Նախարարների խորհրդի հրամանագրով (1976թ.-ի սեպտեմբերի 6) և Ղրիմի մարզգործկոմի որոշմամբ (1979թ.-ի մայիսի 22) Հայկական աղբյուրը ներառվել է Ուկրաինայի ճարտարապետական հուշարձանների ցանկում:


    
    

Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի անունը կրող եկեղեցին:
Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի անունը կրող եկեղեցին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8049 | 0 | 0
Facebook