Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Мая, 2024 года

Статьи

2016-2017 ուսումնական տարվա մեր ուսուցչական երկրորդ նվաճումը

10:41, Понедельник, 10 Апреля, 2017 года
2016-2017 ուսումնական տարվա մեր ուսուցչական երկրորդ նվաճումը

2016-2017 ուսումնական տարվա մեր ուսուցչական
     երկրորդ նվաճումը

Պարգևներ և պատվոգրեր` կանանց մեկամսյակի առթիվ
     Կանանց մեկամսյակի կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ Արմավիրի մարզպետարանում հրավիրված հանդիպմանը կրթական, մշակութային գերատեսչությունների ղեկավարների և մարզպետի կողմից պարգևներ և պատվոգրեր հանձնվեց ոլորտի մեծ թվով պատասխանատուների, աշխատակիցների:

Ի դեմս ներկաների` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհավորանքի խոսքը հղեց բոլոր մայրերին ու կանանց` նշելով. «Մեզանում հաճելիորեն ընդունված կանանց մեկամսյակը լրացուցիչ և պատեհ առիթ է երախտիքի և մեծարանքի խոսքեր հղելու մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին, արժևորելու նրանց կարևոր ու անփոխարինելի դերը մեր կյանքում և մաղթելու քաջառողջություն, բազում հաջողություններ և անսահման երջանկություն»:

Ապա կրթության բնագավառում, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և կանանց մեկամսյակի կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պատվոգրով պարգևատրվեց Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի տարրական դասարանների ուսուցիչ Մարինե Լևոնի Կարապետյանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3224 | 0 | 0
Facebook