Идет загрузка...
Сегодня:  Пятница, 10 Мая, 2024 года

Статьи

Սահմանադրական կարգապահություն և օրենքի գերակայություն | Ձեր Պատգամավորը

FMG NEWS
Пресс-секретарь:
FMG NEWS
00:18, Пятница, 03 Марта, 2017 года
Սահմանադրական կարգապահություն և օրենքի գերակայություն | Ձեր Պատգամավորը
    
Եթե փորձենք հասկանալ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիրքորոշումը քաղաքական գործունեության և իր նվիրյալ պայքարի մեջ, ապա կնկատենք, որ այն շատ պարզ է, այն է՝ արժանապատիվ կյանք յուրաքանչյուր ընտանիքին: Այնպիսի կյանք, որը դուք եք ցանկանում տեսնել, այնպիսի կյանքը, որին դուք եք հավատում:

    
Այդ ամենին հասնելու համար ամենամեծ խոչընդոտ է հանդիսանում պետություն կառուցելու, հզոր հայրենիք կերտելու կամքի կորուստը և կիսատ թողնված գործերը շարունակելու համար համառության բացակայությունը: Այդ իսկ պատճառով Տիգրան Ուրիխանյանը և իր թիմը՝ «Ալյանս» կուսակցությունը անմիջական պայքար են սկսել առաջացած խնդիրների դեմ, այն է՝ բարձրաձայնել ամենադժվար խնդիրները և պայքարել դրանց դեմ:

    
Օդի և ջրի պես անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները նույնպես պայքարեն, քանի որ պայքարից խոուսափելը և անտարբերություն ցուցաբերելը կարող է լինել ճակատագրական մեր երիտասարդ պետության համար: Կա նաև մեկ այլ մեծ խնդիր՝ պետություն կառուցելու համար հիմնական կաննոների բացակայությունը, այսինքն՝ թե քաղաքական, թե տնտեսական տեսլականը, և այդ կաննոների մեջ ամենակարևորը օրենքի և սահմանադրության կիրառումն է, ինչպես նաև քաղաքացիական կարգապահության ապահովումը:

    
Տիգրան Ուրիխանյանը բազմիցս նաև իր մտահոգությունն է հայտնել հայ ընտանիքի անվտանգության ապահովման, քաղաքացու սեփականության անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև պետության կողմից սահմանված խաղի կաննոների ոչ թե անընդմեջ փոփոողության, այլ հստակ պահպանման վերաբերյալ: Այսօր հայ քաղաքացին, գործարարը չի կարողանում ծրագրավորել իր բիզնես ծրագրերը հենց այդ տատանվող քաղաքականության պատճառով:

    
Ցանկացած հայ մարդու համար կարևոր են բարոյական արժեքները, որոնք նա ստանում է ընտանիքում, հենց դա է կազմում հայրենասիրության հիմքը: Առանց այդ արժեքների կարելի է մոռանալ ազգային արժանապատվության և ազգային ինքնիշխանության մասին: Հենց այդ հիմնադրույթները, որոնք հանդիսանում են առողջ և հզոր պետություն կառուցելու հիմնաքարերը, հանգիստ չեն տալիս ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով չի դադարում այդ հարցերը բարձրաձայնել ամենաբարձր ամբիոններում:

    
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում թիվ 2 ընտրատարածքում առաջադրվելու է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հրավիրում ենք Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքներից ակտիվ և արժանապատիվ քաղաքացիներին Տիգրան Ուրիխանյանի նախընտրական գրասենյակներ համատեղ աշխատելու հանուն Հայաստանի Հանրապետության:
Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է:
Источник: FMG.NEWS
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2485 | 0 | 0
Facebook