Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Մեկնարկեց դատավորի և դատախազի թեկնածուների մասնագիտական պատրաստումը

09:56, Вторник, 28 Февраля, 2017 года
Մեկնարկեց դատավորի և դատախազի թեկնածուների մասնագիտական պատրաստումը

Փետրվարի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Ունկնդիրների թվում են դատավորի 19 (9-ը՝ քաղաքացիական, 6-ը՝ քրեական, 4-ը՝ վարչական մասնագիտացումներով) և դատախազի 21 թեկնածու: Ունկնդիրների ուսումնառության տևողությունը 7, 5 ամիս է՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Առաջին դասից առաջ ունկնդիրներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը շնորհավորեց նրանց Ակադեմիայի ունկնդիրների շարքերը համալրելու կապակցությամբ և հաջող ուսումնառություն մաղթեց: Սերգեյ Առաքելյանն ունկնդիրներին նաև հակիրճ ներկայացրեց Ակադեմիայում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները:

«Բարդ և պատասխանատու ընտրություն եք կատարել, և ուսումնառության ողջ ընթացքում Ակադեմիայի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայի ուսումնական գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար» , -նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ նախատեսվում են մի շարք համատեղ դասընթացներ դատավորի և դատախազի թեկնածուների համար:

Սերգեյ Առաքելյանն ունկնդիրներին նաև տեղեկացրեց, որ ամենամսյա հանդիպումներ են անցկացվելու ռեկտորի հետ, ունկնդիրների առաջարկները քննարկելու և դրանց լուծմամբ ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Ռեկտորը բարի երթ մաղթեց ունկնդիրներին և հույս հայտնեց, որ ուսումնառության ավարտին Ակադեմիան այսօրվա ունկնդիրների թվով շրջանավարտներ կունենա, որոնք կհամալրեն գործող դատավորների և դատախազների շարքերը:

Источник: www.justiceacademy.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3448 | 0 | 0
Facebook