Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ – 25

13:50, Четверг, 02 Февраля, 2017 года
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ – 25
    
     «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում հունվարի 27-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայկական բանակի ծննդյան 25-ամյակին: Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով: Միաժամանակ պատանի երկրապահների ուղեկցությամբ ներս բերվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Աշակերտները հայրենիքին, հայ զինվորին, հայրենիքի անսահման սիրուն նվիրված բանաստեղծություններով ու երգերով արտահայտեցին իրենց սերն ու նվիրումը մեր փառապանծ հայրենիքի, նրա քաջարի զինվորի, հայրենիքի պաշտպանի նկատմամբ: Հայկական բանակը կազմավորվեց հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ անվախ ու անսահման սեր ցուցաբերած զավակների շնորհիվ:
     Ելույթ ունեցավ նաև պարի խումբը՝ հայկական ազգային պարերի ցուցադրմամբ: Ելույթները ընդմիջվում էին պատանի մարտիկների հերթափոխով:
     Հուզիչ էր իններորդ դասարանի տղաների կատարումները. հայ մարտիկների երգերը՝ նվիրված զորավար Անդրանիկին:
     Միջոցառումն ավարտվեց Հայոց բանակին նվիրված երգով՝ երգչախմբի կատարմամբ (Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են, մեր թրերը միշտ ամուր են, սուր են):
     Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո դուրս բերվեց Հահաստանի Հանրապետության դրոշը:
     Ներկաներին իր խոսքով շնորհավորեց դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը: Նա քաջալերեց տղաներին՝ հորդորելով՝ երբեք չվախենան և չընկրկեն: Մեր բանակը հարուստ է և զինված վերջին ամենահզոր զինատեխնիկայով: Նա ասաց, որ դուք եք մեր վաղվա հույսն ու ապավենը:
     Տնօրենն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն արտահայտեց կազմակերպիչներին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5716 | 0 | 0
Facebook