Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Դե, բարև, Հայրիկ...

ARMAN kOCHARYAN
Автор:
ARMAN kOCHARYAN
19:22, Четверг, 12 Января, 2017 года
Դե, բարև, Հայրիկ...
     Դե, բարև, Հայրիկ... Ահա և նորից մենք հանդիպեցինք: Այս անգամ արդեն ոչ թե երազում, Ու ոչ էլ, ավա՛ղ, Ոչ, Իրականում: Ես քո շիրմի մոտ Կանգնած եմ թևատ, Խոսում եմ քեզ հետ, Իսկ դու ժպտում ես նկարից գունատ, Կարծես զսպելով ձայնդ լացախեղդ: Նորից լեղահամ այս ցավը հզոր Սիրտս է լցվում, Զգո՛ւմ ես կանչս` վաղուց մենավոր, Որ քեզ է կանչում: Առանց հարազատ ու ջերմ աչքերիդ Լրիվ մենացել, Առանց հայրական սուրբ խրատներիդ Ես որբ եմ դարձել: Առանց քո տաքուկ, սիրող հայացքիդ Լրիվ քարացել... Եվ քո իմաստուն ու խոր մտքերին Կարոտ մնացել......
    
     Հա՛յր իմ, ճերմակած, բայց ո՛չ ծերացած, Փորձության ճամփով դեռ վաղու՜ց անցած, Դու՛, ճիշտ չափանիշ մա՛րդ հասկացության, Անսպառ աղբյուր՝ խղճի, բարության: Շա՜տ ես չարչարվել, դեռ մանկուց ի վեր, Բայց չե՛ս հուսհատվել, եղե՛լ ես արթուն, Սարի պես ամու՛ր, մնացել կանգուն: Կյանքում ապրել ես արդա՛ր քրտինքով, Եղել հասարակ, սուրբ ա՛ղ ու հացո՛վ, Ճակատդ միշտ բաց ու դուռդ՝լայնքին Շտա՛պ ոգնություն եղել ամենքին: Երբեկ չե՛ս ձգտել դու հարստության, Բայց ունես գանձեր՝ ծով իմաստության, Խոսքերը քո՝ կիրթ, քո խորհուրդները Գնահատե՛լ են հասկացողները:
    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4414 | 0 | 0
Facebook