Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Ընկերությունը կյանքի գեղեցկագույն մարգարիտն է

15:18, Среда, 14 Декабря, 2016 года
Ընկերությունը կյանքի գեղեցկագույն մարգարիտն է
    
    

Այս խոսքերով սկսվեց Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան N2 հիմնական դպրոցի IIIա դասարանի դասղեկի ժամը, որը նվիրված էր ընկերությանը: Երեխաները գրել էին շարադրություններ՝ նվիրված ընկերությանը, նկարել էին իրենց ընկերներին: Հորինել էին բանաստեղծություններ՝ նվիրված ընկերությանը, նկարել էին իրենց ընկերներին: Փոքրիկ Աննան իր բանաստեղծությունը նվիրել էր իր սիրելի ընկերուհուն՝ Անիտային.

Ի' մ ընկերուհի,

Դու հեզ ու բարի,

Դու շատ նման ես

Թռչող թիթեռի:

Կյանքը ծաղկունքով

Լեցուն մի գարուն,

Ծաղիկների մեջ

Դու թիթեռ սիրուն:

Ինձ քույրիկ չունեմ,

Եղի'ր դու ինձ քույր,

Եղի'ր դու ինձ քույր

Ի'մ, ընկերուհի:

Թող անցնեն երկար՜

Երկա՜ր տարիներ,

Իսկ մենք կմնանք

Երկու քույրիկներ:


    

«Ոչ թե հարստությունն է ընկեր, այլ ընկերն է գանձ»:

Միջոցառումը ավելի մտերմացրեց երեխաներին, նրանց մեջ դաստիարակեց ընկերասիրություն, ընկերոջը գնահատելու, նրան նվիրվելու անկեղծություն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6549 | 0 | 0
Facebook