Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Միջոցառում «Սասնա ծռեր» խորագրով

13:02, Среда, 07 Декабря, 2016 года
Միջոցառում «Սասնա ծռեր» խորագրով
     Հիմնական դպրոցում էպոսն ուսումնասիրում են 9-րդ բ դասարանի աշակերտների ուժերով (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Միրզախանյան) . սույն թվականի դեկտեմբերի 2-ին կազմակերպվեց բաց դաս-միջոցառում: Հայկական ժողովրդական 2 հնամենի գանձերին անդրադառնալիս տեսնում ենք նրա ամենամեծ մշակութային արժեքը՝ «Սասնա ծռեր» վիպերգը, որն իր ճյուղերից մեկի անունով հայտնի է որպես «Սասունցի Դավիթ» էպոս: Էպոսը ՄԱԿ-ի գիտության և մշակույթի հանձնաժողովի՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է համամարդկային մշակութային արժեք: Մեր ազգային էպոսը կատարյալ է և սիրելի թե´ մեծերին և թե´ փոքրերին:
     Էպոսի չորս ճյուղերի անուններին համապատասխան չորս խմբերով հանդես եկան՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»: Տղաներն ու աղջիկները ներկայացրին հատվածներ համահավաք բնագրից, փոքրիկ դրամատիզացիոն պահեր և սասնա երգեր ու պարեր՝ համապատասխան տարազներով ու դեկորներով: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6132 | 0 | 0
Facebook