Идет загрузка...
Сегодня:  Пятница, 10 Мая, 2024 года

Статьи

Համահայկական կոչ.«Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»

Artur Manukyan
Пресс-секретарь:
Artur Manukyan
22:10, Среда, 16 Ноября, 2016 года
Համահայկական կոչ.«Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»
    

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2016թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները որոշեցին համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:
    

Շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը:
    

Այս նպատակով կոչ ենք անում 2017թ. սփյուռքյան համայնքների կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները նվիրել Արցախին (փառատոներ, մշակութային երեկոներ, մրցույթներ, արյունատվչության ձեռնարկներ, համերգներ, ցուցահանդեսներ, դրամահավաքներ և այլն), ինչպես դա արվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Ուզում ենք, որ 2017 թվականը համայն հայության համար դառնա Արցախի տարի…
    

Նախարարությունը բացել է ֆեյսբուքյան էջ` What Are You Doing for Karabakh?, որտեղ հրապարակվելու են սփյուռքյան համայնքների և սփյուռքահայ անհատների կողմից Արցախի համար իրականացվող բոլոր միջոցառումները: Իրականացվող ձեռնարկները հրապարակվելու են նաև նախարարության «Հայերն այսօր» էլ. լրատվամիջոցի համապատասխան բաժնում` www.hayernaysor.am:
    

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին՝ What Are You Doing for Karabakh? և հետևեք շարժման գործընթացին՝ մաս կազմելով այս հիանալի համահայկական ձեռնարկին: Ձեռնարկները մեկնարկելու և հայկական աշխարհում հանրայնացնելու նպատակով յուրաքանչյուրիդ խնդրում ենք լուսանկարվել՝ պարզելով «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» ցուցապաստառը (կցված է) և ուղարկել մեզ՝ ֆեյսբուքյան էջում և լրատվամիջոցներում հրապարակելու և տարածելու համար:

Մենք հավատում ենք, որ հայկական Սփյուռքի և Հայաստանի միասնական ներուժով կարող ենք զորավիգ լինել Արցախում ապրող մեր քույրերին ու եղբայրներին:
    

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3318 | 0 | 0
Facebook