Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի քննարկում՝ Երևանի քաղաքապետարանում

Maria Baraghamyan
Автор:
Maria Baraghamyan
11:50, Четверг, 03 Ноября, 2016 года
Վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի քննարկում՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արված առաջարկները՝ Երևանի քաղաքապետը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի և կմշակի հնարավոր մեխանիզմներ, որի արդյունքում վերոնշյալ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, կփոխանցվեն համայնքին:


    
    

«Հանրապետության Նախագահի կողմից սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ օպերատորի հետ բանակցություններ վարելու և արդյունքները ներկայացնելու համար: Ըստ այդմ, հանձնարարում եմ ֆինանսական, իրավաբանական և տրանսպորտի ոլորտների պատասխանատուներին, աշխատանքային խմբի միջոցով, «Փարկինգ Սիթի Սերվիս» -ի հետ քննարկել համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափը փոխելու հնարավորությունները» , - նշել է Տարոն Մարգարյանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4926 | 0 | 0
Facebook