Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Քիչ առաջ ԱԻՄ լրատուականը մամուլի միջոցներին տարածել է այս հաղորդագրութիւնը։

sasun tevosyan
Автор:
sasun tevosyan
22:50, Суббота, 22 Октября, 2016 года
Քիչ առաջ ԱԻՄ լրատուականը մամուլի միջոցներին տարածել է այս հաղորդագրութիւնը։
     «Համաձայն ՀԱՅԱՅՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ «ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ ՆՈՐԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 1987-1996» գիտական հրատարակութեան (Կազմեց՝ Ներսես Հայրապետեան, Երեւան 1999) «...մեր իրականութեան առաջին անկախ պարբերականը Ազգային Ինքնորոշում Միաւորման «Անկախութիւն» թերթն է», որը «...լոյս է տեսնում 1987 թ. հոկտեմբերի 24-ից...» ։ (էջ 7) Այնուհետեւ կարդում ենք. «Հիմնադրել է Պարոյր Հայրիկեանը։ Հայաստանում առաջին (ԽՍՀՄ տարածքի՝ երկրորդ) ոչ-պաշտօնական անկախ շաբաթաթերթն է, որ բացայատօրէն ըմբոստացաւ կոմունիստական ամբողջատիրութեան դէմ... (Առաջինը «Էքսպրես խրոնիկա» զուտ լրատուական է, իսկ «ԱՆկախութիւնը» նաեւ քաղաքական այլընտրանքային։) «Անկախութեան» բնաբանն էր «...Մեր նպատակն է ազգային պետականութեան վերականգնումը. առաջնահերթ խնդիրը՝ Խորհրդային Հայաստանի անկախացումը հանրաքուէի միջոցով» ։ (էջ 37) ։ Այս բացառիկ պատմական երեւոյթին ՀՀ իշխանութիւնները եւ մամուլը չանդրադարձան նոյնիսկ «ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԻ» ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ շրջանակներում։ Ճակատագրի բերումով մեզ հետ է Պարոյր Հայրիկեանը։ Նա հոկտեմբերի 24-ին՝ «ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ» թերթի հրատարակման 29-ամեակի օրը Դաւիթաշէնի իր առանձնատանը ժամը 1։00-ին մամուլի ասուլիս է հրաւիրում նուիրուած այդ երեւոյթին։ Նոյն օրը նոյն վայրում երեկոյան տօնական ընթրիք կը կազմակերպուի, որին լրատուամիջոցների ներկայացուցիչներից բացի հրաւիրւում են նաեւ քաղաքական կառոյցների ղեկավարներն ու «ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ» թերթի հրատարակման հետ երբեւէ կապ ունեցած բոլոր հարգելի անձինք» ։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4653 | 0 | 0
Facebook