Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Գերմանացի պատմաբան. Թուրքերը փորձում են մոլորության մեջ գցել ամբողջ աշխարհին

23:07, Пятница, 21 Октября, 2016 года
Գերմանացի պատմաբան. Թուրքերը փորձում են մոլորության մեջ գցել ամբողջ աշխարհին

Վատիկանի բաց արխիվների հիմնական նյութերը վկայում են այն մասին, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը քրիստոնեական տարրի (առաջին հերթին հայերի, սակայն ոչ միայն) բնաջնջում էր, որ իրականացվել էր նրա տարածքում։ Այս մասին հոկտեմբերի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է գերմանացի պատմաբան Մայքլ Հեզեմանը, որը «Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է։

Նրա խոսքով՝ այսօր Վատիկանը պարզ եւ թափանցիկ քաղաքականություն է վարում, եւ բոլոր փաստաթղթերն ու նյութերը հասանելի են։ «Դա լավ կանխամտածված պետական ծրագիր էր, եւ պնդումները, թե ամեն բան պայմանավորված էր հայերի ընդվզելու հետ, ընդամենը պատրվակ է, որի անվան տակ ուզում են թաքցնել հարցի բուն էությունը՝ քրիստոնյաների կանոնավոր բնաջնջումը», – ընդգծել է Հեզեմանը։

Պատմաբանը նշեց, որ կան նաեւ բազմաթիվ ականատեսների վկայություններ։ «Վերջապես մենք ունենք բոլոր միջազգային եւ դիվանագիտական ատյանների վկայությունները։ Եվ դա պետք է գիտակցեն բոլորը, գիտակցեն այն, որ թուրքերը փորձում են մոլորության մեջ գցել ամբողջ աշխարհին», – եզրափակել է Մայքլ Հեզեմանը։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3352 | 0 | 0
Facebook