Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Ակադեմիայի ռեկտորը Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

11:33, Четверг, 20 Октября, 2016 года
Ակադեմիայի ռեկտորը Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիա այցելեց և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայան:

Ռեկտորը ողջունեց բարձրաստիճան հյուրին և երախտագիտություն հայտնեց արդյունավետ համագործակցության, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրերի և արդեն տեսանելի արդյունքների համար:

Ֆիլիպ Բուայան իր հերթին գոհունակություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ Արդարադատության ակադեմիան, ի թիվս Եվրոպայում գործող նմանատիպ այլ կառույցների, Եվրոպայի խորհրդի կարևոր գործընկերներից է: «Մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունի դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը ԵԽ անդամ 47 երկրներում, հետևաբար այդ ուղղությամբ իրականացվող ջանքերը պետք էշարունակական լինեն» , -ընդգծեց Ֆ. Բուայան՝ հատուկ կարևորելով Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման համար իրականացվող ծրագրերում Ակադեմիայի դերակատարությունը: Այդ առումով ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր խոսքում նշեց, որ ակադեմիայի ուսուցման ծրագրերում ներառված են և շարունակաբար լրամշակվում են դասընթացներ, որոնք վերաբերում են եվրոպական չափանիշների կիրառմանը և այդ չափանիշներին մեր երկրի օրենսդրության համապատասխանեցմանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին զարգացնել երկկողմ համագործակցությունը:

Источник: www.justiceacademy.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1865 | 0 | 0
Facebook