ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԹՌԻՉՔԸ ԲԱՔՈՒ
Պատերազմը ավարտվածա համարվում, երբ կռվող կողմերի մեջ կնքվումա հաշտության պայմանագիր: Մինչ օրս Հայաստանի ու Ադրբեջանի մեջ չկնքվեց նման պայմանագիր էն պատճառով, քանի որ ամեն մի հակամարտող կողմի հետևում գտնվում էին երրորդ ու չորրորդ՝ աշխարհաքաղաքական է՛լ ավելի հզոր հակամարտող կողմեր: Կարևորա հասկանալ հետևյալը: Ռուսաստանը ուզումա պատերազմը ավարտվի իրա ազդեցության պահպանմամբ: Արևմուտքը՝ հակառակը, ուզումա պատերազմը ավարտվի ռուսական ազդեցության լիկվիդացմամբ: Ռուսաստանը չի ուզում կորցնի ստրատեգիական առումով ավելի կարևոր երկիր հանդիսացող Ադրբեջանին, որի համար առաջարկումա Հայաստանին հաշտություն՝ փոխզիջումների ճանապարհով: Բայց Հայաստանը ղեկավարող թալանչի խմբավորումը իրա գլխավոր դիրիժորով չի՛ գնում փոխզիջումների ու սպառնումա հակառուսական շանտաժներով՝ դիմելով բաց տեքստով Արևմուտքին զենքի մատակարարման համար: Արևմուտքն էլ՝ ողջունումա էդ, քանի որ նպատակնա՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: Թե ում ձեռներով՝ երկրորդական հարցա: Էսա պատճառը, որ Ռուսաստանն էլ մեծացնումա Ադրբեջանին ռազմական մատակարարումները: Էս վիճակը փակուղիյա ու կործանարարա հայ ժողովրդի համար: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ մեկնա. պատերազմի շարունակվելը ձեռնտույա ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ու երբե՛ք ձեռնտու չի Ռուսաստանին, քանի որ վերջինս հլը որ պահպանումա իրա ազդեցությունը տարածաշրջանում ու ուզումա նման վիճակի պահպանմամբ օր առաջ հաշտություն կնքվի: Հետևաբար, հաշտության պայմանագրի կնքմամբ շահագրգռված կողմ հանդիսանումա միայն Ռուսաստանը, այլ ոչ թե Արևմուտքը: Միգուցե ըստեղա պետք ման գալ սահմանադրական ՝՝բարեփոխումների՝՝ գործընթացի պատճառները, որով Սեռժը նախապատրաստումա իրա իշխանությունից հեռացումը՝ էդ ճանապարհով խուսափելով Կազանի փաստաթղթի տակ վերջնական ստորագրություն դնելուց: Խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում մենակ էն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կընդունի ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ հայեցակարգը: Վահեյի թռիչքը էս հիմքերովա մտածված, թեև, պետքա ասել, որ հետևանք չի ունենա: |