Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ…

Վանաձորի 11 ավագ դպրոց
Пресс-секретарь:
Վանաձորի 11 ավագ դպրոց
11:31, Понедельник, 26 Сентября, 2016 года
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ…

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ…

ՀՀ Անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված սեպտեմբերի 22-ին Ա.Ս Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառումների շարք: Դասերի ավարտն ու սկիզբը ազդարարում էին ոգեշնչող հայրենասիրական երգերը: Կազմակերպվեց հանդիսավոր բաց դաս` ազատամարտիկների մասնակցությամբ: Աշակերտների շուրթերով հնչեցին հայ մեծերի խոսքերը անկախության խորհրդի վերաբերյալ: Իրենց ծանրակշիռ խոսքով հանդես եկան 37082 զորամասի փոխգնդապետ Արսեն Սերյոժայի Բարոյանը, ենթասպաներ` Վահագ Վերանբեկի Խաչատրյանը, Պետրոս Մկրտչի Անդալյանը և Արթուր Սերյոժայի Աբովյանը: Համադպրոցական միջոցառման ավարտին աշխորհրդի անդամները հանդես եկան հետաքրքիր մտահղացմամբ և իրենց ձեռքերով պատկերեցին եռագույնը:

Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1906 | 0 | 0
Facebook