Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

«Ներսես Շնորհալի» հուշամեդալներ՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ

23:06, Вторник, 20 Сентября, 2016 года
«Ներսես Շնորհալի» հուշամեդալներ՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ

Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը և Հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով պարգևատրվել են Արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալներով:

Սեպտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հուշամեդալների հանձնման արարողությունը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հանձնելով հուշամեդալները, շնորհավորեց պարգևատրվածներին և հատուկ ընդգծեց ակադեմիայի կայացման գործում նրանց ունեցած մեծ ներդրումը:

«Այդ արդյունքը չէր գրանցվի, եթե չլինեին իրենց գործին նվիրված աշխատակիցներ՝ ի դեմս Ակադեմիայի նախկին ռեկտոր Ռուբեն Մելիքյանի: Կառույցի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ նաև Էմիլ Ամիրխանյանը, որի կազմած աշխատանքային ծրագրերը բարձր գնահատականի են արժանանում և՛ տեղացի, և՛ միջազգային գործընկերների կողմից: Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև Արտաշես Խուրշուդյանի կատարած աշխատանքը՝ Ակադեմիայում հեռավար ուսուցման համակարգի ներդրման գործում, որն օրինակելի է դարձել Եվրոպայի խորհրդի համար», - ասել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություն:

Источник: www.aravot.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2456 | 0 | 0
Facebook