Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԾՎԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ. OPEL-Ը ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՎԵԼՈՎ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ, ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ, ՆՐԱՆՑ ՄԵՋ ԷՐ

BloogNews.Ru
Автор:
BloogNews.Ru
17:33, Суббота, 27 Августа, 2016 года
ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԾՎԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ. OPEL-Ը ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՎԵԼՈՎ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ, ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ, ՆՐԱՆՑ ՄԵՋ ԷՐ
     Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Opel մակնիշի 34 MV 876 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվար շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են՝ 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ Աբովյանի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում ասում էին, որ մեկ այլ՝ Mercedes վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3854 | 0 | 0
Facebook