Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

ԱՐՄԱՎԻՐ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ. ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

BloogNews.Ru
Автор:
BloogNews.Ru
13:18, Пятница, 26 Августа, 2016 года
ԱՐՄԱՎԻՐ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ. ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
     Նկարն չի պատկանում նյութին.
     ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
    
     ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 25.08.2016թ. ժամը 16: 10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:
    
     Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն:
    
     Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
    
     Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
    
     Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Источник: BloogNews.Ru
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3702 | 0 | 0
Facebook