Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

2013թ.-ի գարնանային նորաձևության տենդենցները

ԱՆՈՒԼ Հ.
Автор:
ԱՆՈՒԼ Հ.
19:55, Понедельник, 18 Февраля, 2013 года
2013թ.-ի գարնանային նորաձևության տենդենցները
     Քանի որ գարունը արդեն մոտենում է, հարկ է խոսել գարնանային նորաձևության մասին: 2013թ.-ի գարնանային նորաձևության տենդենցները զարմացնում են իրենց բազմազանությամբ: Այս նոր, մոդայիկ սեզոնում շատ ակտուալ են պարզ, բայց էլեգանտ կտրվածքները և վառ գույները, անհատականությունը և պայծառությունը: Ընդհանրապես, ըստ դիզայներների, 2013-ի նորաձևության նշանաբանն է. «Ռոմանտիկ գրավչություն»: Այս բազմազանությունը շատ ձեռնտու է մեզ, քանի որ կարող ենք շատ հեշտ գտնել մեր անհատական ոճը:
     Ակսեսուարներ. Շատ դիզայներներ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել գոտկատեղի համար նաղատեսված զարդերին: Հետեւաբար, նախապատվությունը պետք է տրվի այնպիսի հագուստի, որը կարող է ընդգծել ձեր գոտկատեղը: Սակայն այդ ամենը կարող եք ընդգծել նաև գոտու միջոցով: Դիզայներների խորհրդով այս տարի պետք է կրել ավելի լայն գոտիներ, իսկ հագուստներն ու կիսաշրջազգեստներն կլինեն ավելի կանացի` գույների և կտրվածքների շնորհիվ:
     Տաբատներ. Այս տարի նորաձև կլինեն այսպես կոչված չինո-տաբատները, որոնք կարելի է կրել անգամ գործնական հանդիպումների ժամանակ: Դրանք մոդայիկ են և հարմարավետ:
     Քանի դեռ գարունը լիովին չի վերցրել իր իրավունքները, պետք է մտածել նաև վերնահագուստի մասին: Շատ ակտուալ են լինելու նրբագեղ կտրվածքներով երկար վերարկուները, ինչպես նաև բաճկոնները:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6314 | 1 | 0
Facebook