Идет загрузка...
Сегодня:  Пятница, 10 Мая, 2024 года

Статьи

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՈՒՄԲՈԼՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Blue Book Training & Coaching Center
Пресс-секретарь:
Blue Book Training & Coaching Center
14:59, Вторник, 09 Февраля, 2016 года
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՈՒՄԲՈԼՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Ձեզ ենք ներկայացնում Հումբոլտի համալսարանը, որը համարվում է Գերմանիայի ամենահին համալսարններից մեկը:
    
Այն հիմնադրվել է 1809 թ.-ին` եղբայրներ Ալեքսանդր և Վիլհելմ ֆոն Հումբոլտների կողմից, և անվանվել է ուղղակի «Բեռլինի Համալսարան»: 20 տարի անց համալսարանը ստանու է իր երկրորդ անվանումը` Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ- Վիլհելմի անունով: Այդ անվանմամբ այս համալսանը գործել է մինչև 1949 թ., որի ընթացքում կատարվել են բազմաթիվ իրադարձություններ` բերելով նրան ներկայիս փառքը` ամբողջ աշխարհում: Դրանցից են` առաջավոր կրթական բարեփոխումների ներդրումը, աղջիկների ուսումը այս համալսարանում (որը ամբողջությամբ նոր էր Եվրոպայում), Նոբելյան մրցանակներ, աջակցություն Ազգային-Սոցիալական ռեժիմին, հետապնդումը հրեաներին և ոչ արիական ցեղին պատկանող ուսուցիչներին և աշակերտներին, գրքերի համատարած այրումը 1933թ, մայիսին…

Պատահական չէ, որ այս համալսարանը համարվում է Գերմանիայի լավագույն համալսարաններից մեկը, որի սաներից 29 հոգի արժանացել է Նոբելյան մրցանակի: Այն գտնվում է հենց Բեռլինի սրտում` Ունթեր-դեն-Լինդենում, և առավել հեղինակավոր է, քան ցանկացած գերմանական համալսարաններից որևէ մեկը:

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո համալսարանը վերականգնեց իր նախկին փառքը` իր աշխատակիցների շրջանակում ներգրավելով լավագույն գիտնականներին: Այնուհետև այս բարձրագույն ուսումնական հաստատությունը անվանակոչվեց իր հիմնադիրների անունով` Հումբոլտ:

Չնայած «սառը պատերազմին» համալսարանը հաջողությամբ համագործակցում և համատեղ գիտահետազոտական աշխատանքներ է կատարում և’ կոմունիստական գաղափարախոսության աջակիցների, և’ ԱՄՆ-ի համալսարանների, և’ Ճապոնիայի, Աֆրիկայի, Արևմտյան Եվրոպայի, Ասիայի, Լատիանկան Ամերիկայի և իհարկե ԽՍՀՄ-ի համալսարանների հետ:

Համալսարանն այսօր էլ իր սերտ կապերն է պահպանում նախկին Խորհրդային հանրապետությունների համալսարանների հետ` ակտիվ համագործակցելով ուսումնական, գիտական և փոխանակման ծրագրերի շրջանակներում: Այսօր համալսարանն ունի ավելի քան 30000 ուսանողներ, որից 5000-ը օտարերկրացիներ են տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից: ԲՈՒՀ-ն ունի թվով 261 մասնագիտություններ՝ 11 ֆակուլտետներով, որը հաջողությամբ համատեղում է ուսումնական և գիտական ծրագրերի հետ: Գիտակցելով և ընդունելով իր մեղքը մարդկության հանդեպ, որը կատարել է համալսարանը Ադոլֆ Հիտլերի ժամանակներում, այժմ ԲՈՒՀ-ը պարտավորված է զգում բոլորին հնարավորություն տալ սովորելու՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից և սոցիալական կարգավիճակից: Ցանկացած տեսակի անհանդուրժողականություն, մշակույթային խտրականություն դատապարտվում է համալսարանի կողմից՝ իր ուսանողների մեջ սերմանելով ինտերնացիոլնալիզմ, հումանիզմ և հավասարություն: Հիմա էլ համալսարանը սերտ կապեր է պահապնում իր ուսանողների հետ, որոնք դարձել են հաջողակ բիզնեսմեններ, արվեստի, գիտական և այլ բնագավառների կառկառուն ներկայացուցիչներ:
    
     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7695 | 0 | 0
Facebook