Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՇՈՒՇԱՆԸ ԿՈՐԾԱՆԵՑ ԵՐԳՉՈՒՀԻ ՇՈՒՇԱՆԻՆ

Aleksan Sargsyan
Автор:
Aleksan Sargsyan
14:02, Пятница, 15 Января, 2016 года
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՇՈՒՇԱՆԸ ԿՈՐԾԱՆԵՑ ԵՐԳՉՈՒՀԻ ՇՈՒՇԱՆԻՆ
     Շուշան Պետրոսյանը այն երգչուհիներից էր, ով մինչ պատգամավոր դառնալը, իր կատարած երգերի շնորհիվ վայելում էր սեր եվ հարգանք հանրության մեծ մասի շրջանում: Բայց 2012 թ-ից հետո ամեն ինչ փոխվեց: Կոճակասեղմիչների աթոռին հայտնվելուց հետո, ժողովուրդը իր համար բացահայտեց մեկ այլ Շուշան, ով ակամայից ի ցույց դրեց մինչ այդ թաքնված իր որոշ հատկանիշներ: Մինչ այս պահը որպես պատգամավոր ոչնչով աչքի չընկած, որեվէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեկած, որեվէ անգամ երկրի ամենաբարձր ամբիոնին չմոտեցած եվ ժողովրդի դարդ ու ցավի մասին չբարձրաձայնած ԿՈՃԱԿԱՍԵՂՄԻՉԸ իրեն վերապահում է աջ ու ձախ մարդկանց վիրավորելու, բանակի ու նախարարի պատիվը բարձր ու անսասան պահելու թիկնապահի գործը:
     Նախ ասեմ հարգելի Շուշան, որ մինչ ինչ որ մեկի աչքերը հանելը, դո՝ւ` որպես պատգամավոր, պետք է իմանայիր, որ 2015 թ-ին ՝ ըստ պաշտոնական տվյալների, հայկական բանակում խաղաղ պայմաններում եվ այլ պատճառներով զոհվել են 75 զինվորներ եվ սպաներ: Մեր փոքրիկ պետության համար մեկ տարում 75 զոհ ունենալը, դա պետք է Ձեզ ու Ձեր տրամաչափի պետական պաշտոնյաններին խիստ անհանգստացներ, քանզի 75 երիտասարդ տղա այլեվս չկան, 75 երիտասարդ տղա չի վերադառնալու տուն, չի ամուսնանալու, ընտանիք չի կազմելու եվ այս կործանված պետության համար երեխաներ չի ունենալու, 75 երիտասարդի ծնող հիմա որդեկորուս է եվ սգում է չարչարանքով ու մեծ դժվարությամբ մեծացրած իր զավակի կորուստը:
     Նախ պետք է Դուք եվ մնացած պաշտոնյանները ժողովրդին բացատրեք, թե այդ ինչպես՞ է ստացվում, որ սահմաններում հիմնականում ծառայում են հասարակ ու անապահով խավի երեխաները, այնտեղ ոչ մի պաշտոնյայի, նրանց բարեկամների տղաներ չկան, զոհվածները միայն անապահով խավի տղաներ են: Պատասխանեք եվ տվյալներ հրապարակեք, թե որտեղ են ծառայում պաշտոնյաների հաբռգած տղաները եվ արդյոք ծառայում են, եվ հետո միայն մարդկանց աչքերը հանեք:
     Հարգելի Շուշան, եթե իսկապես այդքան հայրենասեր եք, այդ դեպքում ինչու ՞ Ձեզ ոչ մի անգամ չտեսանք զոհված զինվորների հուղարկավորություններին մասնակցելիս, նրանց ծնողներին ցավակցելիս: Օճառախառը կեցվածքով հրամանատարի պատիվը պաշտպանելիս, նախ պետք է պաշտպանեք զինվորներին, ցավեք նրանց ծնողների ու ժողովրդի հետ միասին, հասկանաք նրանց սիտի ցավը, քանի որ առանց զինվոր հրամանատարներ չեն լինում
     Եթե նկատում եք որ ժողովուրդը արդեն Ձեզ չի սիրում եվ Ձեր կողմից թույլ տված ամեն մի արտահայտություն դառնում է քննադատության թիրախ, ապա բարի եղեք եվ Ձեր ՀՀԿ-ական բառապաշարով հանդերձ որոշ ժամանակ հեռացեք տեսադաշտից եվ Ձեր մտքի գոհարներով զարդարեք Շմայսների եվ մյուս ժարգոնախառը բառապաշարով հանդես եկող Ձեր կուսակիցների զրույցները: Որպես պատգամավոր դուք կործաված եք եվ Ձեզ հետ կործանեցիք նաեվ երգչուհի Շուշանին եվ օրեցօր նվազող Ձեր վարկանիշը հիմա գնում է դեպի մինուս անվերջություն: Լավ կլիներ, որ հաջորդ պառլամենտական ընտրություններին դուք հրաժարվեիք միայն ԿՈՃԱԿԱՍԵՂՄԻՉ լինելու կարգավիճակից եվ ԱԺ դահլիճից վերադառնայիք համերգային դահլիճներ, փորձեիք վերականգնել երգչուհի Շուշանի հարգանքը ժողովրդի մոտ, իսկ Ձեր փոխարեն ՀՀԿ-ն հաստատ մի ուրիշ ԿՈՃԱԿԱՍԵՂՄԻՉ կգտնի:
     ՀԳ. Հուսամ այս գրառմանս համար իմ աչքերը չեք հանի եվ այս աղքատ պետությանը ծախսի տակ չեք գցի, քանի որ աչքեր չունեցող մարդը համարվում է հաշմանդամ եվ պետությունը պարտավոր է նրան հաշմանդամության թոշակ տրամադրել:) ) ) ) ) ) ) ) )
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5484 | 6 | 0
Facebook