Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Դուք երբեք չեք գուշակի, թե ինչի համար է նախատեսված ինքնաթիռի պատուհանի փոքրիկ անցքը

ARMAN kOCHARYAN
Автор:
ARMAN kOCHARYAN
20:17, Среда, 25 Ноября, 2015 года
Դուք երբեք չեք գուշակի, թե ինչի համար է նախատեսված ինքնաթիռի պատուհանի փոքրիկ անցքը

Դուք երբեք չեք գուշակի, թե ինչի համար է նախատեսված ինքնաթիռի պատուհանի փոքրիկ անցքը

Շատերը, ովքեր թռել են ինքնաթիռով, մեկ անգամ չէ, որ իրենք իրենց հարց են տվել․ ինչի՞ համար է նախատեսված ինքնաթիռի պատուհանի ներքևի մասում գտնվող փոքրիկ անցքը։ Պարզվում է՝ դա շատ կարևոր է անվտանգության ապահովման համար, երբ Դուք մի քանի կիլոմետր ժամ արագությամբ, փակ տարածության մեջ սլանում եք երկրից 10 հազարավոր մետրեր բարձրության վրա։

Ժամանակակից օդանավերի «պատուհանները» կամ իլյումինատորները իրենցից ներկայացնում են երկշերտանի ապակեփաթեթ։ Դրանք բաղկացած են թափանցիկ պլաստիկի մի քանի շետրտից։ Պաուհանի արտաքին մասը պետք է ունենա գերդիմադրողականություն, որպեսզի դիմակայի ճնշումներին ու ապահովի հերմետիկություն ու անվտանգ թռիչք։

Իսկ պատուհանի ներքին մասը ծառայում է ձայնա և ջերմամեկուսացումը։ Այն հաշվարկված չէ մեծ ծանրաբեռնվածության համար։ Պատուհանի ներքին մասը ստեղծում են ավելի էժան օրգանական ապակուց, այդ իսկ պատճառով դրանք այնքան էլ ամուր չեն։ Հետևաբար, ռիսկ է առաջանում, որ օդային շերտի ճնշման տարբերությունների պատճառովպատուհանի ներքին մասը կարող է պայթել։ Պատուհանի փոքրիկ անցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որպեսզի պայթյունը չպատահի։

Պարզվում է ամեն ինչ շատ հեշտ է և միևնույն ժամանակ շատ արդյունավետ։


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3326 | 0 | 0
Facebook