Դու էլ չկաս ու չես էլ եղել…
Դու էլ չկաս իմ լուսե երազ ու իմ փուչ պատրանք,
Դու էլ չկաս իմ կյանքում խավար:
Հորինել էի քեզ, հորինել սերս, անցած օրերս…
Ինչու է երջանկությունը ակնթարթ լինում,
Ասա սիրելիս, որ մեղքի համար…
Դու էլ չկաս, բայց քեզ չսիրել ու անվերջ չսպասել չեմ կարողանում,
Քեզ չհավատալ, հավերժ մոռանալ սիրտս չի ուզում,
Քո խոսքից բացի այս կյանքում դաժան խոսք չի ընդունում,
Թախծոտ աչքերիդ հեռու խորքերում կյանք է որոնում,
Բայց ավաղ սիրելիս լոկ դատարկության է այնտեղ հանդիպում:
Դու էլ չկաս ու չես էլ գալու, ինչու եմ սպասում չեմ էլ հասկանում,
Դու էլ չկաս, բայց թե ետդարձի ճամփան որոնես, ես ետ կդառնամ,
Նորից կսպասեմ ու կհավատամ, որ դեռ ետ կգաս թեկուզ գեթ մի պահ,
Ու կհավատամ, որ ապրում ես դեռ, որքան էլ կորցրեցի քեզ դեռ չգտած:
Ապրիր սիրելիս, ապրիր, որ ես էլ ապրեմ քեզանով,
Որ թեկուզ հեռվից անունդ լսեմ ու երգեր հյուսեմ,
Որ չկորցնեմ իմ սիրտը, հոգին, ողջ էությունս…
08.02.2013