Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Вторник, 10 Декабря, 2024 года

Статьи

Բացակա էջեր

20:44, Вторник, 05 Февраля, 2013 года
Բացակա էջեր
    
Մոլագար մտքերիդ ու խելակորույս ցանկություններիդ պատարագումից առաջացած թանձր գարշահոտը սահեց սրտիս պատերից դուրս, ու հավատս մաքրվեց թմրեցում ու մթագնում բերող քո խնկարկումներից...
Արևագալի կենսաբեր շողերը բույլ առ բույլ, աննկատ հարվածեցին հոգուս թուլացած, տառապանքի ու կարոտի մորմոքից փշրված հայելուն և բժշկող աղոթքի պես հավաքեցին կտոր-կտոր եղած բեկորները: Պակասեց միայն մի մասնիկ... քոնը, այն էլ միայն այն պատճառով, որ անհետ կորել է, անէացել, որի արդյունքում աննկատ ճեղքից դուրս են հորդում քո մնացորդները:
Բայց այլևս կլինեն նոր լուսաբացներ, բարևներ ու ժպիտներ, պայքարներ ու հաղթանակներ, նոր ճանապարհներ ու բարձունքներ, կա ու կլինի կյանք՝ առանց ինչ-որ բանի կամ որևէ բանով լի...
     Իսկ դու... դու խունացել ես, դարձել հաստափոր գրքի այն էջերից մեկը, որը մաշվելուց, բայց երկար ժամանակ չթերթվելուց հետ սոսնձվում է հաջորդ էջին, մնում նրա ստվերում ու միշտ անցնում ենք նրա վրայով: Այնքան ես կորցրել քո որակը, որ անգամ մի ավելորդ հպումը քեզ կարող է փոշիացնել, ու միայն հերթական համարիդ բացակայությունը կհիշեցնի դատարկ տեղդ...Սակայն գրքի բովանդակությունից: ոչինչ էլ չի պակասի:
     Մարդիկ կան, որոնց մասին ընդամենը մի հոդված կարող ես գրել կամ մի էջ լրացնել, և կան այնպիսիք, որոնց մասին պատմվածքներ են գրվում: Երջանկություն է, երբ հերոսներն են միասին գրում իրենց վեպը: Սակայն կան ոմանք, որոնց համար չարժե անգամ թուղթը թանաքոտել....
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2228 | 0 | 0
Facebook