Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Ալեքսանդր Մակեդոնացուն առաջին և վերջին ոտնահարողը

12:21, Вторник, 18 Августа, 2015 года
Ալեքսանդր Մակեդոնացուն առաջին և վերջին ոտնահարողը


     Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո մայրը ողբում էր որդու կորուստը և չէր թողնում նրան թաղել: Պալատականները, տեսնելով, որ անհնար է մորը խոսքով համոզել թաղելու անհրաժեշտությունը, առաջարկում են, որ նա որդու դիակի հետ առանձնանա մի սենյակում և սնունդ չընդունի: Ալեքսանդրի մայրը տալիս է իր համաձայնությունը: Պալատականները նրան իր որդու դիակի հետ փակում են առանձին սենյակում, և առաստաղից հաց կախում:
     Մայրը առաջին երեք օրը անընդհատ ողբում էր որդու մահը և միայն չորրորդ օրը, շատ քաղցած լինելով ու նկատելով առաստաղից կախված հացը, ուզում է վերցնել այն: Բայց որովհետև հացը շատ բարձր էր կախված, նա կանգնում է որդու դիակի վրա, որ հասնի հացին:

Նկատելով դա` հսկող պալատականները հանդիմանում են նրան` ասելով, թե նա չէր թողնում` որդուն թաղեին` վիրավորանք համարելով, մինչդեռ ինքը ոտնահարում է որդու դիակը` հացին հասնելու համար:

Ալեքսանդրի մայրը, համոզվելով, որ պալատականներն իրավացի են, թույլ է տալիս, որ որդուն թաղեն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
5286 | 0 | 0
Facebook