Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

Ի՞ նչ դեր ունի հոգեբանը մեր կյանքում - Գյումրի բժշկական կենտրոն

10:27, Понедельник, 10 Августа, 2015 года
Ի՞ նչ դեր ունի հոգեբանը մեր կյանքում - Գյումրի բժշկական կենտրոն

Ներկայացնում է «Գյումրի բժշկական կենտրոն» -ի կլինիկական հոգեբան Գայանե Բաղդասարյանը


     Մասնագետների խոսքերով Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդը տառապում է դեպրեսիայով եւ այլ հոգեբանական խնդիրներով:
     Հոգեբանական ծառայությունները մեր երկրում զարգացել են վերջին տարիներին: Շատերը չգիտեն եւ չեն հասկանում, թե որ դեպքում պետք է դիմել հոգեբանի: Հաճախ շփոթում են հոգեբանի եւ հոգեբույժի աշխատանքները: Ցավոք, մեր հասարակության մեջ կա կարծիք, որ հեգեբանին դիմում են հիվանդ կամ թույլ մարդիկ: Սակայն հեգեբանական աջակցությունը կարող է թեւթեւացնել մարդու կյանքը, օգնել նրան ելք գտնել բարդ իրավիճակներից: Հոգեբանական աջակցության հիմնական տեսակները հոգեբանական խորհրդատվությունն ու հոգեթերապիան են: Այս տեսակները միմյանցից տարբերվում են հետեւյալով` հոգեբանական խորհրդատվությունը ուղղված է կոնկրետ խնդրի կարգավորմանը, որը այցելուի համար անլուծելի է թվում եւ հոգեբանի աջակցության կարիք ունի: Հոգեբանական խորհրդատվությունը սովորաբար ենթադրում է 10-15 հանդիպում: Հոգեթերապիան ուղղված է մարդու անձնային բնութագրերի փոփոխմանը: Սա ավելի երկարտեւ աշխատանք է: Հոգեթերապիան օգտակար է` դեպրեսիա, վախեր, տագնապներ, անքնություն, նյարդային խանգարումներ ունեցող, ինչպես նաեւ դժբախտություն, ծանր վիշտ ապրող մարդկանց:


    

Ե՞րբ դիմել հոգեբանի ....կարդալ ավելին

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6900 | 0 | 0
Facebook