Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Նա գրել է ''Կլոնը'' ....Գլորիա Պերես / Gloria Perez

Armnovel
Пресс-секретарь:
Armnovel
11:47, Воскресенье, 14 Июня, 2015 года
Նա գրել է ''Կլոնը'' ....Գլորիա Պերես / Gloria Perez
     Գլորիա Պերես / Gloria Perez
    
    
    
    
    
    
    
    
    
    

    
    
    
    
    
     Բրազիլական հեռուստանովելների ինդուստրիայի ամենազդեցիկ կնոջ ճակատագիրը կարող էր դառնալ սերիալի սցենար: Չնայած դա շատ տխուր պատմություն կլիներ: Իմանալով նոր սերիալի մեկնարկի մասին՝ բրազիլական հեռուստադիտողը առաջինը հետաքրքրվում է՝ո՞վ է գրել սցենարը: Նույնիսկ ամենալավ ռեժիսորը և աստղային դերասանական կազմը չեն կարող սերիալի վարկանիշը բարձր պահել, եթե դրա հիմքը ամուր չէ հայտնի սցենարիստի անունով:
     Գլորիա Պերեսը նրանցից մեկն է: Նա սիրում է ստեղծել սյուժեներ գիտության ամենավերջին նվաճումների շուրջ: Նրանից բրազիլացի հեռուստադիտողը իմացավ, թե ինչպե՞ս է փոխանցվում ՁԻԱՀ-ը, ի՞նչ է փոխնակ մայրությունը, ինչպիսի՞ դեր է խաղում համացանցը երեխայի կյանքում, բարձրացրեց այնպիսի թեմաներ, ինչպիսին են թմրամոլությունը, ալկոհոլիզմը և այլն:
     1997 թ. Գլորիային ցնցեց Դոլլի ոչխարի կլոնավորման մասին լուրը, ինչը դարձավ նոր սերիալի սցենարի մեկնարկի կետը:
     ՛՛Կլոն՛՛ սերիալի էկրան դուրս գալու համար դժվարություններ առաջացան ոչ թե կլոնավորման թեմատիկայի համար, այլ մուսուլմանական աշխարհի մասին պատմելու համար: ԱՄՆ-ի առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո, մուսուլմանների մասին սերիալ ոչ-ոք չէր ուզում: Բայց Պերեսը չհանձնվեց.նա կարդաց Ղուրանը, մեկնեց Եգիպտոս և Մարոկկո:
     Գլորիայի հայրը՝ Գերագույն դատարանի դատավորը, մեծ գրադարան ուներ: Սկզբից նա կարդում էր սենտիմենտալ վեպեր, սակայն պապիկը թոռնուհուն ուղղորդեց ավելի լուրջ բաներ կարդալուն: Ազատ ժամանակ Գլորիան գնդակ էր խաղում տղաների հետ բակում. ՛՛Աղջիկները խոսում էին միայն ամուսնության և երեխաների մասին, ես մտածում էի՝ միթե՞ կինը չի կարող զբաղվել ավելի հետաքրքիր գործով՛՛:
     Դպրոցից հետո Գլորիան ընդունվում է Ռիո-դե-Ժանեյրոյի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պոեզիայի երեկոյի ժամանակ ծանոթանում է ինժեներ Լուիս Կառլոս Պերեսի հետ, ամուսնանում նրա հետ և ունենում 3 երեխա. սկզբից Դանիելային, երկու տարի հետո՝ Ռոդրիգոյին և հինգ տարի անց՝ Ռաֆայելին: Կրտսեր որդու ծննդի հետ Գլորիայի կյանքում հայտնվում է առաջին փորձությունը. տղայի մոտ հայտնաբերվում է Դաունի համախտանիշ: Այնուամենայնիվ երիտասարդ մայրիկը ընդունվում է ասպիրանտուրա և պաշտպանում դիսերտացիա Բրազիլիայի ինդուստրիալիզացիայի մասին: Գրելը նրա համար դառնում է առօրյա հոգսերից լիցքաթափվելու միջոց: Նրա գրում է ՛՛Նրա անունը Մալու է՛՛ սերիալի գործողությունների զարգացման իր տարբերակը և ուղարկում է Գլոբո հեռուստաընկերություն, որտեղ այն քննադատվում է և հետ ուղարկվում: Սակայն Գլորիան չի հանձնվում: ՛՛Ես պատկանում էի ժամանակակից երիտասարդությանը և նայում էի սերիալներին վերևից և ուզում էի գրել կինոյի համար: Բայց դուռը, որ ես բացեցի, բերեց ինձ հեռուստատեսություն՛՛:
     Գլորիայի ընկերուհին՝ հայտնի սցենարիստ Ժանետ Կլեռի հարսը, ցույց է տալիս սկեսրոջը ՛՛չստացված՛՛ սցենարը: Ծանր հիվանդ Ժանետ Կլեռը շտապում էր ավարտել ՛՛Ես խոստանում եմ՛՛ սերիալի սցենարը և նրան օգնող հավելյալ ձեռք էր պետք: Սկզբից Գլորիան միայն տպագրում էր, սցենարը տանում էր հեռուստատեսություն և բնակարանն էր կարգի բերում: Սակայն Ժանետի վիճկակը ծանրանում է և նա չի կարողանում վերջացնել սերիալը: Դա անում է Գլորիա Պերեսը: Գլոբոյի ղեկավարությունը երիտասարդ սցենարիստին աշխատանք է առաջարկում: Նա թողնում է համալսարանը և ամուսնուն ու նստում է գրելու ՛՛Բարձր խավ՛՛ սերիալի սցենարը արդեն հայտնի սցենարիստ Ագինալդո Սիլվայի հետ համատեղ:
     Այդ փորձից հետո նա երդվում է՝ այլևս ոչ մի համագործակցություն ուրիշ սցենարիստի հետ. ՛՛Ես ունեմ մարդիկ, ովքեր ինձ համար հավաքում են գիտական և հատուկ տեղեկատվություն, բայց գրում եմ ես միայնակ, որովհետև երևակայութունը ինդիվիդուալ է և չկիսվող: Ես տեսնում եմ, թե ինչպես են զարգանում դեպքերը և չեմ ուզում, որ ինչ-որ մեկը ինձ ստիպի կասկածել և ես վատնեմ ժամանակս վեճերի վրա՛՛:
     1992թ. դեկտեմբերի 28-ին Գլորիայի ազջկան՝ 22-ամյա Դանիելային հայտնաբերվում է սպանված: Աղջկա ամուսինը Ռաուլ Գազոլլան էր (Միրոն Կլոն սերիալում) . Հուղարկավորությունից հետո Գլորիան վերադառնում է տուն, նստում համակարգչի առաջ և շարունակում ՛՛Մարմիններ և հոգիներ ՛՛ սերիալի սցենարը գրել, որտեղից դուրս է հանում կերպարին, ում մարմնավորում էր իր աղջիկը: Ավարտելով այդ սցենարը, Գլորիան երեք տարով ընդհատում է գործունեությունը:
     -Ես ունեմ գրասենյակ, բայց ես այն չեմ օգտագործում, - պատմում է սցենարիստը, -ես գրում եմ պատշգամբում, խոհանոցում: Երբ ես գրում էի ՛՛Կլոնի՛՛ սցենարը, ինձ մոտ միշտ արաբական երաժշտություն էր հնչում: Սցենարի գլուխների արանքում, ես զբաղվում եմ մարմնամարզությամբ, գնել եմ մարզասարք, որովհետև մարզասրահ գնալու ժամանակ չունեմ:
     Շաբաթ օրերին գնում եմ դիսկոտեկ, ոչ թե նրա համար, որ ծանոթանամ ինչ-որ մեկի հետ, այլ որպեսզի հանգստացնեմ ոտքերս և ցրվեմ:
    
     Սերիալները նրա սցենարով՝
     Անձի երկվություն /Dupla identidade, մինիսերիալ, 2014
     Ջրահարսի երգը / O canto da Sereia, մինիսերիալ, 2013
     Սուրբ Ժորժե (Խիզախ կինը) / Salve Jorge, սերիալ, 2012
     Հնդկաստանի ճանապարհները / Caminhos das Indias, սերիալ, 2009
     Ամազոնիա / Amazonia, մինիսերիալ, 2007
     Ամերիկա / America, սերիալ 2005
     Կլոն / O clone, սերիալ 2001-2002
     Անաշխատ փողեր / Pecado Capital, սերիալ, 1998
     Պայթյուն սրտում / Explode coracao, սերիալ, 1995-1996
     Մարմնով և հոգով / De corpo e alma, սերիալ, 1992
     Փոխնակ մայրը / Barriga de aluguel, սերիալ, 1990
     Ցանկություն / Desejo, մինիսերիալ1990
     Կարմեն / Carmem, սերիալ 1987
     Բարձր խավը / Partido Alto, սերիալ1984
     Ես խոստանում եմ / Eu prometo, սերիալ 1983-1984
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7792 | 0 | 0
Facebook