Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Kassandra / Կասսանդրա . Գինեսի ռեկորդակիր հեռուստանովելը

Armnovel
Пресс-секретарь:
Armnovel
13:54, Суббота, 13 Июня, 2015 года
Kassandra / Կասսանդրա . Գինեսի ռեկորդակիր հեռուստանովելը

Kassandra / Կասսանդրա
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Այն ցուցադրվել է ավելի քան 180 երկրներում տարբեր լեզուներով և հայտնվել է գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հեռուստանովելի ժանրում ամենաշատ երկրներում ու լեզուներով ցուցադրված սերիալ:
     ՍՑԵՆԱՐԸ ՝
Դելիա Ֆիալլո
     ԵՐԿԻՐԸ ՝ Վենեսուելա
     ՏԱՐԻՆ՝1992-93
     ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ՝ Գրացիո Դ ՛Անջելո, Օլեգարիո Բառռեռա
     ԼԵԶՈՒՆ ՝ իսպաներեն
     ՍԵՐԻԱ ՝ 150
     ԱՐՏԱԴՐՈՈՒԹՅՈՒՆԸ ՝ RCTV Internacional
     ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՝ 08.10.1992- 11.05.1993


     Սերիալի մասին

     Կրկեսի զարմանահրաշ աշխարհը, նորածին երեխայի գաղտնի փոխանակումը, երկվորյակ եղբայրների աննկարագրելի նմանությունը. ահա այս երեք հիմնական տարրերը, որոնք հենց սկզբից Կասսանդրա հեռուստանովելը դարձնում են հետաքրքրաշարժ ու ձգողական: Դեպքերը սկսվում են 20 տարի առաջ, երբ կրկեսի թափառախումբը կայանում է Կարակասի մոտակայքում: Անդրեինա Առոչան՝ հարուստ հողատիրոջ դուստրը, հմայված է ծաղրածուներով, վայրի գազաններով ու գնչուհի գուշակուհիով, ով կարողանում է կանխագուշակել ապագան: Գուշակուհին կանխատեսում է Անդրեինայի ողբերգական ճակատագիրը և նախազգուշացնում, որ իրենց ճանապարհները նորից են հատվելու: Մեկ տարի անց, երբ կրկեսը կրկին վերադառնում է, Անդրեինան մահանում է ծննդաբերությունից հետո: Նրա խորթ մայրը՝ Էրմինյան, ստոր և փառասեր կինը, իմանալով, որ կրկեսում մի կին ու երեխա են մահացել, որոշում է փոխել երեխաներին: Ընտանիքին հավատացնելով, որ Անդրեինայի երեխան մահացել է: Էրմինյան նախորդ ամուսնությունից երկու որդի՝երկվորյակներ ունի և ցանկանում է, որ նրանք լինեն ընտանիքի միակ ժառանգները: Անդրեինայի նորածին աղջիկը հայտնվում է հենց այն գնչուհու մոտ, ով գուշակել էր նրա ճակատագիրը: Հաջորդ օրը կրկեսը հեռանում է քաղաքից: Անցնում են տարիներ: Կրկեսը վերադառնում է Կասսանդրայի՝Անդրեինայի դստեր հետ միասին, ում և մոր նմանությունը աներևակայելի է: Համաձայն գնչուական ավանդույթների Կասսանդրան իր գնչուհի տատիկի կողմից խոստացվել է որպես հարսնացու գնչու Ռանդուին: Սակայն կրկեսի ժամանման հենց առաջին օրը Կասսանդրան հանդիպում է Լուիս Դավիդին՝Էրմինյայի որդիներից մեկին, և նրանց միջև փոխադարձ ձգողականություն է առաջանում: Հաջորդ օրը Լուիս Դավիդը լքում է քաղաք: Նրա երկվորյակ եղբայրը՝Իգնասիոն, ավելի ուշ իմանալով, որ Կասսանդրան Առոչա ընտանիքի ժառանգորդուհին է, խաբելով նրան ամուսնանում է նրա հետ: Մեղրամսի գիշերը Իգնասիոն խորհրդավոր հանգամանքներում սպանվում է: Որպեսզի պարզի, թե ով է սպանել եղբորը, Լուիս Դավիդը վերադառնում է և իրեն ներկայացնում որպես Իգնասիո: Նրա կասկածները ընկնում են երիտասարդ ու գեղեցկուհի գնչուհու կնոջ Կասսանդրայի վրա, ով գաղափար անգամ չունի, որ իր ամուսինը երկվորյակ եղբայր ունի...


     ԴԵՐԵՐՈՒՄ
     Կորայմա Տորրես.......Կասսանդրա / Անդրեինա Առոչա
     Օսվալդո Ռիոս .......Իգնասիո / Լուիս Դավիդ
     Հենրի Սոտո ............Ռանդու
     Ռաուլ Քսիկես ..........Ալֆոնսո
     Կառմենսիտա Պառդոն ....Օֆելյա
     Նուրի Ֆլորես .............Էրմինյա
     Էսպերանսա Մագաս .....Դորինդա
     Կառլոս Արրեազա .......Թոմաս
     Ալեքսանդեր Միլիկ .....Մատիաս
     Հիլեն Ռոդրիգես ............Լիլյա Ռոսա
     Իվան Տամայո ......Հեկտոր
     Լոլի Սանչես .........Ռոսաուրա
     Ֆեռնանդո Ֆլորես ...........Սիմոն
     Վերոնիկա Կորտես .....Յարիցա
     Խուան Ֆրանկիս ....Մարսելինո
     Էիկա Մեդինա ....Իսաբել
     Ռաֆայել Ռոմերո ....Գլինկա
     Սեսիլյա Վիլյառեալ ....Խեմա
     Ռոբերտո Մոլ ....Մանրիկե
     Միմի Սիլս ....Էլվիրա
     Մանուել Էսկոլանո.....Ռոբերտո
     Միգել դե Լեոն ....Էռնեստո
     Նելլի Պրիգորյան...Վեռուշկա
    
     Հեռուստասերիալը ունի նաև ուրիշ տարբերակներ ՝ ռիմեյքներ

Peregrina /Թափառաշրջիկը .... Վենեսուելա (1973) դերերում Rebeca González և José Bardina

La muchacha del circo / Աղջիկը կրկեսից ....Վենեսուելա (1988) դերերում Catherine Fulop և Fernando Carrillo

Kassandra / Կասսանդրա .... Վենեսուելա (1992) դերերում Coraima Torres և Osvaldo Ríos

Peregrina /Թափառաշրջիկը .... Մեքսիկա (2005-2006) դերերում África Zavala և Eduardo Capetillo
    
Принцесса цирка / Կրկեսի արքայադուստրը....Ռուսաստան (2007-2008 ) դերերում Валерия Ланская և Виталий Емашов

1 սերիան ռուսերեն
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
20854 | 0 | 0
Facebook