Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Ես երբեք չեմ կարող թողնել բեմն ու երգարվեստը, այն իմ արյան մեջ է. Ջուս

Լուրեր լրատվական
Пресс-секретарь:
Լուրեր լրատվական
10:02, Четверг, 04 Июня, 2015 года
Ես երբեք չեմ կարող թողնել բեմն ու երգարվեստը, այն իմ արյան մեջ է. Ջուս
     Օրեր առաջ Երևանյան հոթելներից մեկում տեղի ունեցավ վարսահարդարների մրցաշար, որտեղ, որպես մոդել ներկայանում էր նաև ամենատարբերվող ու ամենասկանդալային՝ Ջուսը։ Այս մրցույթում երգչուհին ներկայացնում էր իրեն մշտապես սպասարկող «OREO» գեղեցկության կենտրոնը։
     Խոսելով մոդելային կարիերայից Ջուսը նախ նկատում է, որ այս աշխարհը շատ բարդ է, իսկ հետո հավելում, որ չնայած բարդություններին այն բավականին հետքրքիր է։
    
     «Ես շատ ուրախացա այդ առաջարկի համար ու սիրով ընդունեցի, քանի որ գիտեմ թե ինչքան հզոր է այդ գեղեցկության կենտրոնի աշխատանքները, և հետո էլ ուզում էի ինձ դրսևորել նոր մասնագիտությամբ, իսկ մոդել լինելը բավական դժվար է» ։
    
     Երգչուհին հիշում է՝ ինքը մոդելային կարիերային դեռևս 14 տարեկանից է առնչվել։ «Երբ 14 տարեկան էի մասնակցել եմ մի ցուցադրության, որպես մոդել, սակայն այս անգամ ամեն բան ավելի լուրջ էր՝ սա Հայաստանի վարսահարդարների մրցույթն էր» ։
    
     Ջուսին մտատանջում է թե ինչու տարիներ առաջ արժանացավ «No fashion» -ի, իսկ այսօր արդեն հաղթանակ տոնեց, որպես մոդել. Երգչուհին պարզաբանում է. «Տարիներ առաջ ամենա ոչ նորաձև (No fashion) մրցանակը ինձ հանձնեցին «Փոփ հանրագիտարան» մրցույթի ժամանակ, իսկ թե կոնկրետ ով էր ժյուրին և ով որոշեց ինձ տալ այդ մրցանակը ես չգիտեմ, անկեղծ ես շատ զարմացած էի, չնայած ես դա վաղուց է ինչ մոռացել եմ» ։
    
     Խոսելով իր աշխատակազմի մասին Ջուսը մեջբերում է, որ ինքը շատ հպարտ է, որ աշխատում է նման թիմի հետ. «Անգամ այս մրցույթում բոլորը պրոֆեսիոնալներ էին, չնայած մեր աշխատակազմն էլ բավականին պրոֆեսիոնալ էր՝ թե՛ Սերժ Հարությունյանը, թե՛ Մերի Հարությունյանը և թե՛ Լիանա Բիրագովան բազմաթիվ միջազգային մրցույթներում հաղթող են ճանաչվել, նրանք միշտ բացահայտում են ինձ տարբեր ոճերում» ։
    
     «Կարծում եմ նորից կմասնակցեմ, որպես մոդել, այս մրցանակը ապացույց
     այն բանի, որ ես կարող եմ լինել համահունջ տարբեր ոճերում» , - նշում է երգչուհին։
    
     «Այս մրցույթում «OREO» գեղեցկության սրահը վերցրեց երկու գրանպրի մրցանակ «Ful fashion look» նոմինացիայում, որի մոդելը ես էի և «Լավագույն սալոնային կտրվածք» որի մոդելը Սիրուշո Հովհանիսյանն էր» , նշում է Ջուսը հավելելով՝ իրենք մրցութին պատրաստվել են կես ամսում, զգեստի մոդելավորողը Սերժ Հարությունյանն է, Լիանա Բիրագովան հոյակապ սանրվածքի, իսկ դիմահարդարումը Մերի Հարությունյանինը։
    

     Ջուսի խոսքով իրենց աշխատանքը շատ բարդ, բայց միևնույն ժամանակ հաճելի է եղել. «Հինգ ժամ կանգնել եմ բարձրակրունկների վրա, մեր աշխանքը դժվարին էր, բայց հաճելի պահեր շատ ունեցանք» ։
    
     Ջուսի կյանքում երջանիկ օրեր շատ են լինում՝ նա հիշում է. «Երբ հայտարարում էին անունները ոտքերս թուլացավ, բայց ես վստահ դուրս եկա Լիաննայի մոտ և նա վերցրեց մրցանակը, իրոք այդ օրը ես երբեք չեմ մոռանա» ։
    
     «Ես երբեք չեմ թողնի երգարվեստը, այն իմ այրան մեջ է
է, չեմ կարծում, որ միայն մոդել լինելը ինձ կբավարարի, պարզապես լավ ցուցադրություններում կարելի է ներկայանալ նաև, որպես մոդել» , -հավելում է երգչուհին։
    
     Ջուսը զրույցը եզրափակում է նշելով մեկին ով իր համար լավագույն օրինակն է, մոդելային աշխարհում։ «ես միշտ սիրել եմ Նաոմի Կամփբելին, նա մինչև հիմա էլ հոյակապ է նայվում պադիումի վրա» ։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5036 | 0 | 0
Facebook