Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Ի՞նչ եղավ անմոռուկի հետ…

21:23, Пятница, 29 Мая, 2015 года
Ի՞նչ եղավ անմոռուկի հետ…
     Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ դարձած անմոռուկը անհետացավ ապրիլի 24-ից օրեր անց: Ամբողջ Երևանը և մարզերը կարծես դարձել էին «անմոռուկի փունջ»: Տարբեր որակի, չափսերի և գների անմոռուկներ կարող էիր գնել ամենուր՝ գետնանցումներում, կրպակներում, մեծ և փոքր առևտրի կենտրոններում, անգամ փողոցում հանդիպած արևածաղիկ վաճառող տատիկից: Կգտնեիր անգամ անմոռուկի տեսք ունեցող վզնոցներ, ականջողեր, մազակալներ, անգամ անձրևանոց: Անմոռուկը ամենուր էր ՝ խանութների, սննդի կետերի (նկատել եմ անգամ հասարակական զուգարանի դռան վրա), ամեն 2-րդ մեքենայի ապակիների և ամենաանհավանական վայրերում: Փակցնում էին չիմանալով խորհրդանիշի իմաստը, արժեքը և նշանակությունը: Այդ օրերին հեռուստատեսությամբ բոլորը եթեր էին դուրս գալիս անմոռուկի կրծքանշանով, այնուհետև ապրիլ ամսի վերջանալուն պես անմոռուկները անհետացան հագուստի վրայից: Կրթության և գիտության նախարարության հրամանով Հայաստանի բոլոր դպրոցներում պարտադիր կերպով յուրաքանչյուր դասարան պետք է պատրաստեր ամենաքիչը 150 թղթե անմոռուկ, ու՞ր են այդ անմոռուկները, ի՞նչ նպատակով էին դրանք պատրաստվել: Իզուր չէ ասված՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Իսկ 100-րդ տարելիցը դեռ շարունակվում է հարգելի ազգակիցներ:
Источник: Մադաթ Սադոյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8644 | 0 | 0
Facebook