Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Աղմուկ նոր ''Դոնյա Բարբարայի'' հետ կապված

Armnovel
Пресс-секретарь:
Armnovel
13:42, Воскресенье, 17 Мая, 2015 года
Աղմուկ նոր ''Դոնյա Բարբարայի'' հետ կապված
    
    
    
     Տելեմունդոյի նոր հեռուստասերիալի` դասական դարձած ''Դոնյա Բարբարայի'' նոր տարբերակի նկարահանման լուրերը ընդունվում են ոչ միանշանակ:
     Մի քանի օր առաջ Թվիթերի իր էջում https://twitter.com/genirodriguez 2008 թվականի Տելեմունդոյի ''Դոնյա Բարբարայի'' գլխավոր դերակատարներից մեկը Մարիսելա Բառկեռոյի կերպարը կերտած Խենեսիս Ռոդրիգեսը, ով հայ հեռուստադիտողին հայտնի է ''Սիրո գերին'' (Լիբերտադ), ''Շոկոլադի տիրուհին'' (Ռոսիտա), ''Դոնյա Բարբարա'' (Մարիսելա) դերերով, գրառում էր կատարել. ''Հավատս չի գալիս, որ այսքան շուտ նկարահանում են նոր տարբերակ: Այդքան տանջանքից և ստեղծագործական բուռն աշխատանքներից հետո այդ ամենը ջնջվելու է..այնինչ ընդամենը 6 տարի է անցել'':
     Ի պատասխան այս գրառման նոր գրառւոմով հանդես է եկել նոր տարբերակի գլխավոր դերակատարուհի Արասելի Արամբուլան հաղորդագրությունն ուղղելով անմիջապես նախկին ''Դոնյա Բարբարային''` Էդիթ Գոնսալեսին.https://twitter.com/aracelyarambula ''Ամենայն սիրով և հարգանքով սիրելի Էդիթ, Տելեմունդոն ինձ առաջարկել է անել այդ նածագիծը և այն կանեմ մեծ սիրով, ինչպես դու: Դու քո դերը կատարել ես հիանալի: Քեզ գնահատում և մեծարում եմ'':
     Էդիթն էլ պատասխանել է Արասելիին.https://twitter.com/EdithGonzalezMx ''Իհարկե դու կկատարես հիանալի: Դու շատ տաղանդավոր և գեղեցիկ ես: Ես էլ քեզ եմ շատ սիրում և մեծարում'':
     Ի դեպ այժմ մեքսիկական Տելեվիսա ընկերությունը նկարահանում է 2000 թվականի Գրկիր ինձ ամուր սերիալի նոր տարբերակը: 2000թվ.-ի տարբերակում Արասելին խաղում էր գլխավոր դերը: Այդ առիթով նա գրել է հիմա նկարում են Գրկիր ինձ ամուր սերիալի նոր տարբերակը և ես ողջունում եմ Սուրիա Վեգային, ով գլխավոր դերակատարն է:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8277 | 0 | 0
Facebook