Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Ռոմուլո Գալյեգոս «Դոնյա Բարբարա»

Armnovel
Пресс-секретарь:
Armnovel
16:18, Пятница, 15 Мая, 2015 года
Ռոմուլո Գալյեգոս «Դոնյա Բարբարա»
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Վենեսուելայի 1948 թ.նախագահ, արձակագիր, լրագրող Ռոմուլո Գալյեգոսի, նույն ինքը «Անդյան վագրի» ամենահայտնի վեպերից է «Դոնյա Բարբարան»: Վենեսուելական գրականության մեջ մինչ Գալյեգոսը չի եղել որևէ վիպագիր, ով այդպիսի վարպետությամբ նկարագրել է Վենեսուելայի իրական կյանքը: «Դոնյա Բարբարա» վեպի գաղափարը նրա մոտ առաջանում է այն բանից հետո, երբ նա իմանում է ոմն դոնյա Պանչայի` ագահ կալվածատիրուհու մասին, ում քմահաճույքներից տառապում էր ողջ շրջանը. «Հիմա գտնելով այս կնոջ կերպարը, ով կատաղի բնության սիմվոլն է, ես արդեն ունեմ վեպը: Բացի դրանից նա սիմվոլն էր այն ամենի, ինչ տեղի էր ունենում Վենեսուելայի քաղաքական կյանքում»: Վեպը առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին: Վեպի հիմման վրա նկարահանվել են ֆիլմեր և սերիալներ`
     - «Դոնյա Բարբարա» ֆիլմ, 1943թվ. Մեքսիկա, Բարբարայի դերում Մարինա ֆելիքս
     - «Դոնյա Բարբարա» սերիալ, 1967-68, Վենեսուելա, Բարբարայի դերում Լուպիտա Ֆերեր
     - «Դոնյա Բարբարա» սերիալ, 1975, Վենեսուելա, Բարբարայի դերում Մարինա Բաուրա
     - «Դոնյա Բարբարա» ֆիլմ, 1998, Արգենտինա-Իսպանիա, Բարբարայի դերում Էսթեր Գորիս
     - «Դոնյա Բարբարա» սերիալ, 2008, Կոլումբիա-ԱՄՆ-Տելեմունդո, Բարբարայի դերում Էդիթ Գոնսալես
     Նախատեսվում է - «Դոնյա Բարբարա» սերիալ, 2015-2016, ԱՄՆ-Տելեմունդո, Բարբարայի դերում Արասելի Արամբուլա
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5512 | 0 | 0
Facebook