Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 13 Ноября, 2024 года

Статьи

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասախոսը երկուս է նշանակել բոլորին այդ թվում մահացած ուսանողին

Լուրեր լրատվական
Пресс-секретарь:
Լուրեր լրատվական
20:59, Четверг, 14 Мая, 2015 года
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասախոսը երկուս է նշանակել բոլորին այդ թվում մահացած ուսանողին
     «Ժողովուրդը» գրում է.
    
     Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում: Մարկետինգի եւ գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, որը նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, չի բարեհաճում գալ դասերին, ավելին, արդեն երկու անգամ է` չի ներկայանում նաեւ քննությանը: Ու համալսարանի ղեկավարներն անկարող են որեւէ քայլ անել. Մարգարիտան համարվում է ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալը: ԵՊՀ մագիստրատուրայի 2-րդ կուսի ուսանողները, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, երեկ «Ժողովուրդ» -ի խմբագրություն էին եկել: Ու այն, ինչ պատմեցին, պարզապես ամոթալի էր լսել. մայր բուհը դարձել է թայֆայական մտածողություն ունեցողների հավաքատեղի, որոնք սերունդ դաստիարակելու փոխարեն զբաղված են իրենց կարիերայի համար «ձեռքի հետ» էլ ուսանող կրթելու ազնվագույն աշխատանքի դերը նվազեցնելով: Մի խումբ նախկին երիտասարդներ, որոնք գիտելիք չունեն, սակայն այլՙ տանիքների մակարդակով ունեցած արժանիքների հաշվին լսարան են մտնում, իրականում իրենց ճղճիմ տեսակով հիասթափեցնում են նոր կյանք մտնող երիտասարդներին: Իսկ կրթության ոլորտի պատասխանատուները` սկսած նախարար Արմեն Աշոտյանից, փակում են իրենց աչքերը, քանի որ լսարան մտնողները ՀՀԿ-ամերձ են կամ ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալները: Ահա թե ինչպես է բռնաբարվում կրթությունը: Եվ այսպես, ուսանողները «Ժողովուրդ» -ին պատմեցին, որ 2013թ. սեպտեմբերից իրենց մոտ պետք է դասախոսություն կարդար Մ. Գրիգորյանը: Սակայն նա ընդամենը մի քանի դասի է հաճախելՙ խոսելով իր կրած բրենդային պայուսակի կամ իր եւ դստեր ունեցած ճամփորդական հաջողությունների մասին: Ընդ որում, նա դասերին մշտապես եկել է 30-40 րոպե ուշացումներով: Առաջին միջանկյալ քննությունից մի քանի օր առաջ Մ. Գրիգորյանն իր օգնականի միջոցով, էլեկտրոնային փոստով, ռուսերեն տարբերակով դասախոսություն է ուղարկել ուսանողներին, որպեսզի քննություն հանձնեն: Ուսանողները պատրաստվել են ուղարկված տեքստով եւ ներկայացել քննությանը: Մ. Գրիգորյանը, թեեւ ուշացումով, բայց եկել է քննությանը եւ բլից անցկացրել այն: Դա եղել է Մ. Գրիգորյանի վերջին շփումն ուսանողների հետ: Այնուհետեւ դասախոսը չի ներկայացել մայր բուհՙ անգամ դասախոսություն կարդալու, քանի որ այդ ժամանակահատվածում զբաղված է եղել Հանրային հեռուստաընկերության վարկանիշի բարձրացման ծանր գործով: Ըստ ուսանողներիՙ իրենց միջանկյալ երկրորդ քննությունը նշանակված է եղել 2013թ. դեկտեմբերի 17-ին: Մ. Գրիգորյանը մինչ այդ ուսանողներից պահանջել է գրավոր կազմել բիզնես պլանի մի նախագիծ եւ ուղարկել իր էլեկտրոնային փոստին: Ուսանողները կատարել են նրա հանձնարարությունը, սակայն դասախոսը չի ներկայացել քննությանը: ԵՊՀ մագիստրանտները միայն հուվարին են պարզել, որ Գրիգորյանը ողջ կուրսին 2 միավոր է նշանակել: Զավեշտալին այն է, որ նա 2 միավոր է նշանակել նաեւ այն ուսանողին, որը դեռեւս 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է (Ռիմա Ղազարյանը եղել է կուրսի ավագը): Ուսանողներին հատկապես շատ է վրդովեցրել այս փաստը, որից նրանք հետեւություն են արել, թե Մ. Գրիգորյանը չի էլ ստուգել իրենց գրավոր աշխատանքները, այլ պարզապես մեխանիկորեն բոլորին նույն գնահատականն է նշանակել: Ինչեւէ, երեկ մագիստրանտների վերջնական քննության օրն էր: Թվում էր, թե Մ. Գրիգորյանը գոնե այս անգամ կբարեհաճեր ներկայանալ, սակայն դարձյալ ուսանողներին խաբել է: Ըստ նրանցՙ դասախոսը հարցաշար չի ներկայացրել, որեւէ գրականություն չի հանձնարարել եւ անգամ չի արձագանքել իրենց հաղորդագրություններին եւ հեռախոսազանգերին: Այս խայտառակ բարձիթողի վիճակի մասին ուսանողները բազմաթիվ անգամ դիմել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին, սակայն ապարդյուն: Նա ամեն անգամ լսել է ուսանողներին, փորձել հանգստացնել, թե իրենք այդ հարցը լուծելու են, սակայն իրավիճակը շարունակում է մնալ նույնը:
    
     Մանրամասները` yerkir.am կայքում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5127 | 0 | 0
Facebook