Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

«Ես սիրում եմ Պարաիսոպոլիսը / I love Paraisopolis»

Armnovel
Пресс-секретарь:
Armnovel
16:30, Четверг, 14 Мая, 2015 года
«Ես սիրում եմ Պարաիսոպոլիսը / I love Paraisopolis»
    
  • Գլոբո հ/ը նոր ժամը 19: 00-ի նովելը:
  • Պրեմիերան 11.05.15թ.
    • Հեղինակներ` Ալսիդես Նոգեյրա և Մարիո Թեյշերա
      • Ռեժիսոր` Վոլֆ Մայա
        • Դերերում`
          • Բրունա Մարկեզինե, Կայո Կաստրո, Մաուրիսիո Դեստրի, Տատա Վեռնեկ, Հենրի Կաստելի, Լետիսիա Սպիլլեր, Ալեխանդրո Բորժես ...

Դեպքերը տեղի են ունենում Բրազիլիայի խոշորագույն ետնախորշերից մեկում Պարաիսոպոլիսում: Ետնախորշում ապրում են միջին դասի մարդիկ և այն սահմանակցում է էլիտար Մորումբի թաղամասին: Սերիալը պատմում է երկու աղջիկների` Մարիի (Բրունա Մարկեզինե) և Դանդայի (Տատա Վեռնեկ) մասին: Դանդայի ծնողները իրենց վրա են են վերցրել Մարիի խնամքը այն բանից հետո, երբ նրա մայրը մահանում է ծննդաբերության ժամանակ: Այդ ժամանակից ի վեր Մարին և Դանդան ապրում են հարազատ քույրերի պես: Դանդան երազում է շքեղ ու հարուստ կյանքի մասին, մինչդեռ Մարին աշխատում է և ցանկանում է դառնալ ինքնուրույն: Նախկինում Մարին հանդիպել է Գրեգի հետ, ով ոչ այնքան մաքուր ճանապարհով է վաստակում: Կա ևս մեկ հերոս Բենջամին անունով, ով ցանկանում է որ ետնախորշը զարգանա և դառնա ավելի լավը, ինչի համար այնքան էլ ուրախ չէ նրա մայրը Սորայան (Լետիսիա Սպիլլերը), մեծամիտ և ինքնագոհ տիկինը Մորումբի թաղամասից, ով իր նոր ամուսնու Գաբոյի (Հենրի Կաստելլի) հետ կարծում են որ Պարաիսոպոլիսի վրա իզուր փող և ժամանակ է վատնվում:
     Այնպես է ստացվում որ Մարին և Դանդան հայտնվում են Նյու Յորքում և այնտեղ կորցնում են փաստաթղթերը և հենց անտեղ էլ Մարին և Բենջամինը հանդիպում են և նրանց միջև բուռն զգացմունք է ծնվում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3621 | 0 | 0
Facebook