Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 04 Ноября, 2024 года

Статьи

Կարդացեք այնպես, որ ձեզ տեսնեն ու զգան. Շնորհավոր Ռադիոյի միջազգային օրը

Լուրեր լրատվական
Пресс-секретарь:
Լուրեր լրատվական
19:21, Четверг, 07 Мая, 2015 года
Կարդացեք այնպես, որ ձեզ տեսնեն ու զգան. Շնորհավոր Ռադիոյի միջազգային օրը
     Սիրելի Ռադիոասեր հայրենակիցներ ու Ռադիոում աշխատողներ սիրով շնորհավորում եմ ձեզ Մայիսի 7-ի Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ անխափան եթեր, բեղմնավոր գործունեություն ու թող, որ ձեր խոսափողը երբեք չդադարի գործելուց, ուզում եմ, որ ձեր եթերներում հնչեն բարի, ուսուցանող ու մեղեդային երաժշտություններ, որը մեր օրերում շատ քիչ է։ Ուզում եմ, որ կարդաք այնպես ինչպես ասես ձեզ տեսնում են։ Իհարկե մեր օրերում շատ քիչ են գործածվում սակայն դեռ Խորհրդային Միությունում դա մադկանց անբաժանելի մի մասնիկն է եղել՝ մարդիկ ապրել են ռադիոյով, մեծացել են ռադիոյի ներքո, ցավով եմ նշում, բայց եթե այսպես շարունակվի գուցե հետագա եկող սերունդը չիմանա թե ինչ է ռադիոն. Ձեզ եմ ներկայացնում Ռադիոյի ստեղծման՝ նրա ընթացքի և հնարավորությունների մասին։
    

     Ռադիոն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով (միկրոֆոն) խոսող մարդու ձայնը։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում։ Իսկ լսելու համար անհրաժեշտ է այդ ռադիոալիքներն ալեհավաքով հավաքել ռադիոընդունիչի մեջ և կրկին վերածել սովորական ձայների։ Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում։ Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4039 | 0 | 0
Facebook