Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Նշաններ որոնք հուշում են՝ քո միակը գտնվել է

Լուրեր լրատվական
Пресс-секретарь:
Լուրեր լրատվական
21:44, Среда, 06 Мая, 2015 года
Նշաններ որոնք հուշում են՝ քո միակը գտնվել է

Միակը. դա հասկանալը կարող է բավականին բարդ լինել: Ճիշտ մարդու կողքին լինելը բնորոշվում է ո՛չ միայն իրական անկաշկանդ ուրախությամբ, այլև` ձեր առողջությամբ: Տոքսիկական հարաբերություններում լինելը կարող է ձեզ զրկել իրական երջանկությունից և թույլ չտալ ապրել լիարժեք կյանքով: Այս մասին գրում է cluber.com-ը և ներկայացնում այն բազում հասարակ նշաններից 10-ը, որոնք կօգնեն հասկանալ հարաբերությունների իրական լինելը:
    
    
     1. Ձեր զուգընկերը ձեր լավագույն ընկերն է: Դուք 110 տոկոսով ազատ եք, բնական և վայելում եք համատեղ կյանքը՝ մանրուքներով:
    
     2. Ձեր զուգընկերը նա է, ում ուզում եք ձեր կողքին տեսնել ամենամութ պահերին:
    
     3. Դուք կարող եք միմյանցից հեռու գտնվել, սակայն դա ձեզնից ոչ մեկի սրտով չէ:
    
     4. Ձեր զուգընկերը ձեզ համար թիվ 1-ինն է, ում հետ կցանկանաք ճաշակել սիրած ուտեստը, դիտել անհարմար մի ծրագիր և մոռանալ սեղանի շուրջ վարվեցողության կանոնների մասին, քանի որ ահավոր օր եք ունեցել:
    
     5. Դուք փոխզիջումների եք գնում, միշտ չէ, որ ձերն եք առաջ տանում:
    
     6. Դուք նրա մասին հոգ եք տանում ավելի շատ, քան ինքներդ ձեր:
    
     7. Գիտեք, որ կյանքի ընթացքում դուք փոխվելու եք, ծերանալու եք, և ցանկանում եք ծերանալ միասին, ապրել` վայելելով միասին անցկացրած ժամանակի յուրաքանչյուր վայրկյանը:
    
     8. Երբ ինչ-որ նշանակալից կամ աննշան բան է տեղի ունենում, նա առաջինն է, ում հետ ցանկանում եք կիսվել:
    
     9. Նա օգնում է ձեզ՝ հավասարակշռված լինել, ինչպես և դուք՝ նրան: Երբ մեկը թույլ է, մյուսն ուժեղ է լինում:
    
     10. Դուք վստահ եք, որ ինչ էլ լինի, նա ձեր կողքին է լինելու:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3770 | 0 | 0
Facebook