Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

ԱՇԽԱՐՀՆ ԻՆՁ ՈՒՆԻ

08:39, Понедельник, 04 Мая, 2015 года
ԱՇԽԱՐՀՆ ԻՆՁ ՈՒՆԻ
     Մի տեսակ կարոտ կա,
որ հասցե չունի,
     Ու հիշողություն մի դատարկ,
որ անցյալ չունի:
     Մի տեսակ հույս կա,
որ ճամփա չունի,
     Ու նորածագ մի լույս`
     Որ մայրամուտ չունի...
     Բայց եթե հարցնես դու ինձ
     Թե աշխարհն ի՞նչ ունի,
     Կասեմ շշուկով.
     Անավարտ սկիզբ ունի,
     Անցողիկ ցավ ու մնայուն կիրք ունի,
     Կարոտից ցնորված մի հիշողություն,
     Աշխարհն ԻՆՁ ունի....
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3566 | 0 | 0
Facebook