Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Եթե անգամ չես կարող օգնել, տարածիր, օգնողներ ու բարի մարդիկ կլինեն հաստատ

Օգնենք
Пресс-секретарь:
Օգնենք
17:30, Среда, 22 Апреля, 2015 года
Եթե անգամ չես կարող օգնել, տարածիր, օգնողներ ու բարի մարդիկ կլինեն հաստատ

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24


    
    

Փոքրիկ Կարինեն չի տեսնում աշխարհը. նա մեր օգնության կարիքն ունի /տեսանյութ/


    

Կարինե Արմենի Խշոյանը ծնվել է 2009 թվականին Արմավիրի մարզի գյուղ Նոր Արմավիրում: Երեխան ծնվել է թերհաս, կեսարյան հատումով: Ծնվելուց հետո միացվել է արհեստական շնչառության սարք, կերակրվել է զոնդով, ունեցել է ցնցումներ: Գտնվում է նեվրոպաթալոգի հսկողության տակ և ստացել է երկու վերականգնողական կուրս բուժում Հայաստանում, ևս մեկը՝ Անապայում:

Երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով, ինքնուրույն նստում է, կանգնում է օգնությամբ, մկանային տոնուսը բարձր է, խոսքը թերի է, ունի արտահայտված էխոլալիա, մտավոր զարգացումը չի համապատասխանում տարիքին: Վերականգնողական պարապմունքների արդյունքում նկատվում է դրական դինամիկա:

Թթվածնային քաղցից երեխայի մոտ առաջացել է գլխի միկրոցեֆալիա, ունի տեսողության կորուստ՝ սուբոտրոֆիա, որն էլ խանգարում է ֆիզիկական զարգացմանը: Գլխուղեղի 3-րդ փորոքում հեղուկ է հավաքվում, որը չկանխելու դեպքում կվերրածվի գոյացության: Հայաստանում ինչ հնարավոր է բժիշկներն արել են, սակայներեխայի լիարժեք բուժման համար անհրաժեշտ է նրա տեղափոխել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Լատիմոն կլինիկա, ինչի արժեքն է 53000 Եվրո: Երեխայի ծնողները այս գումարի հայթայթման հարցում դիմում են հանրության օգնությանը:

Նրանց հեռախոսահամարներն են՝ +37498 03 43 32, +37494 02 89 08:

Փոքրիկ Կարինեի մոր՝ Լիդա Գալստյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16009038359900 /ՀՀ դրամ/, 16009038359901 /ԱՄՆ դոլար/, 16009038359902 /Եվրո/, 16009038359903 /ՌԴ ռուբլի/: SWIFT: ARMJAM22:

www.youtube.com/watch?v=vZf21iqEvZY

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
43566 | 9 | 0
Facebook